Լրահոս

12.04.2011 16:02


Քաղաքապետ. «Ինձ էլ Գազի Կարեն են ասում»

Քաղաքապետ. «Ինձ էլ Գազի Կարեն են ասում»

Մամլո ասուլիսի ժամանակ պատասխանելով լրագրողի  այն հարցին, թե ինչպե՞ս վարվել համայնքի այն ղեկավարների հետ, որոնց անուններն անգամ վիրավորական են բնակիչներչի համար՝ մատնանշելով, օրինակ, Շենգավիթ համայանքի ղեկավար Սարգիս Հովհաննիսյանին, ով հայտնի է որպես Կադիլակ Սերոժ՝ Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն ասել է.

– Ինձ էլ Գազի Կարեն են ասում։ Ուզում եմ ասել, որ կարևորը աշխատանքն է ու այդ աշխատանքի  արդյունքը։

Ըստ  Կարեն Կարապետյանի՝ քաղաքապետարանի  աշխատակազմը  ներդնում է կառավարման եռաստիճան համակարգ՝ քաղաքապետարան, վարչական շրջանների աշխատակազմեր, համատիրություններ, որտեղ հստակ հանձնարարականներ  ունեն համայնքի ղեկավարները։

Քաղաքապետը նաև հայտարարել է, թե «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում բացվել է Երևանի  քաղաքապետի էջը, որի միջոցով քաղաքացիները կարող են դիմել իրենց հուզող հարցերով, բացի դա՝ հանձնարարական է տրվել, որ Երևանի բոլոր վարչական շրջանների ղեկավարները նույնպես «Ֆեյսբուքում» էջ ունենան, և բոլորին խորհուրդ է տվել իրենց հարցերով դիմել նրանց։ Հարցին, թե ի՞նչ է կարծում՝ Կադիլակ Սերոժը կկարողանա՞ օգտվել «Ֆեյսբուքից», Կարեն Կարապետյանը պատասխանել է, թե անպայման այդ էջը նա կունենա, իսկ և եթե անձամբ չկարողանա, ապա իրեն կօգնեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը