ՀՀ-ում հակակոռուպցիոն դատարան ստեղծելու անհրաժեշտություն չկա. Արամ Օրբելյան
ՀՀ-ում հակակոռուպցիոն դատարան ստեղծելու անհրաժեշտությունը հիմնավորված չէ, այդ դատարանի արդյունավետությունը հնարավոր կլինի գնահատել մի քանի տարի հետո, այնինիչ ընդհանուր դատաիրավական բարեփոխումները հետ են ընկնում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի ավագ գործընկեր, արդարադատության նախկին փոխնախարար, փաստաբան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով Արդարադատության նախարարության մշակած սահմանադրական օրենքների փաթեթին, որով 2021թ-ի երկրորդ կիսամյակին նախատեսվում է ստեղծել 25 դատավորից կազմված մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան:
Փաստաբանի դիտարկմամբ՝ ցանկացած մասնագիտական դատարան ստեղծելու հարցը քննարկելիս այն պետք է դիտարկել պետական կառավարման համակարգի արդյունավետության լույսի ներքո: Ըստ Օրբելյանի՝ ակնհայտ է, որ ցանկացած ոլորտի մասնագիտացում, կենտրոնացում կարող է տալ դրական արդյունք, բայց խնդիրը պետք է դիտարկել պետական ռեսուրսները ծախսելու գործընթացի տեսանկյունից:
«Նախնական տվյալներով՝ կոռուպցիոն գործերի քանակը, հարաբերած այլ հանցագործությունների քանակին, չի համապատասխանում դատավորների հարաբերակցությանը, և առաջանում է օրինաչափ հարց՝ արդյոք պե՞տք է կոռուպցիոն գործերին առաջնահերթություն տրվի, որ արագ քննվեն, թե՞, օրինակ, անձի գույքի դեմ ուղղված գործերին, սպանություններին, սեռական անձեռնմխելիության դեմ ոտնձգություններին վերաբերող գործերին»,-ասաց նա՝ նշելով, թե ծախսի նպատակահարմարության և արդյունավետության խնդիր կա:
Երկրորդ հանգամանքը, ըստ Օրբելյանի, այն է, որ Կառավարության պնդումների հետևողականության բացակայության խնդիր կա՝ մեկ ասում են՝ կոռուպցիա կա, մեկ՝ չկա, մեկ՝ դրա դեմ պայքարում են, մեկ՝ այդ պայքարն ավարտվել է, մինչդեռ, փաստաբանի դիտարկմամբ, կոռուպցիայի դեմ պետք է պայքարել անընդհատ, և բոլոր երկրներն այդպես են անում:
«Բոլոր երկրները, որտեղ կոռուպցիայի ընկալման մակարդակը ցածր է, կոռուպցիայի դեմ պայքարի հատուկ գործիքակազմ չկա, որովհետև կոռուպցիայի դեմ պայքարը դիտարկվում է ընդհանուր օրինականության վերահաստատման դեմ պայքարի լույսի ներքո: Մի տարօրինակ ֆենոմեն կա՝ երկրներն ինչքան շատ են պայքարում կոռուպցիայի դեմ, այնքան դրա ընկալման մակարդակը բարձրանում է: Կոռուպցիոն պայքարին առաջնահերթություն է տրվում, երբ դա ոչ մի երկրում չի բերել կոռուպցիայի ընկալման նվազման»,-ասաց նա:
Փաստաբանի մոտ տպավարություն է, թե հակակոռուպցիոն դատարանը կդառնա արտակարգ դատարան: «Որովհետև, եթե ասում ենք՝ կոռուպցիա չկա, բայց ստեղծում ենք հակակոռուպցիոն դատարան, տպավորություն է, որ այն ուղղված է կոնկրետ խումբ անձանց դեմ: Եթե դատարանի իրավազորությունն ուղղված լիներ այսօրվանից տեղի ունեցող արարքներին, կասեի, որ սա արտակարգ դատարան չէ, բայց փաստացի, սա դառնում է մի դատարան, որը պետք է ձևավորվի հիմա, դատավորները նշանակվեն հիմա, և քննվեն նախկինում տեղի ունեցած հանցագործությունները և ենթադրյալ ապօրինի հարստացումը. սա տեղավորվում է արտակարգ դատարանի սահմանման մեջ»,-ասաց նա՝ ընդգծելով, թե խնդիր կա դատարանի անկախության տեսակետից.
«Փաստացի, նշանակվելու են դատավորներ, որոնք որոշակի իրավական նորմերի և անձանց նկատմամբ ունենալու են շատ հստակ մոտեցում»,-նշեց նա:
Ինչ վերաբերում է ստեղծվելիք դատարանի դատավորների աշխատավարձերին, որոնք շատ ավելի բարձր կլինեն, քան գործող դատավորներինը, Օրբելյանն ասաց.
«Եթե տարբեր դատարանների դատավարներին տալիս ենք տարբեր աշխատավարձեր, հարց է առաջանում՝ ինչի հիման վրա է պետությունը որոշել, որ կոռուպցիոն հանցագործության դեպքում դատավորը պետք է ավելի բարձր աշխատավարձ ստանա, և, ենթադրաբար, ավելի որակյալ լինի, իսկ կյանքի իրավունքի, վարչական արդարադատության, սեփականության իրավունքի դեմ գործերը քննող դատավորը, այդ պարամետրերին չհամապատասխանելով և այդ ծավալի փոխհատուցում չստանալով՝ պետք է իրականացնեն արդարադատություն՝ ըստ նախագծի հեղինակների՝ ավելի վատ որակով: Ըստ էության, խախտվում է դատավորների հավասարության սահմանադրական սկզբունքը»,-ասաց նա:
Վերջինս մեկ այլ խնդիր ևս նշեց. «Եթե դիտարկում ենք այն երկրների ցանկը, որոնցում ստեղծվել են հակակոռուպցիոն դատարանններ, տպավորություն է ստեղծվում, որ ՀՀ-ն փորձադաշտային երկիր է դիտարկվում, որովհետև այդ ցանկում չենք տեսնում որևէ երկիր, որը կարող էինք համարել իրավական կայացած համակարգ ունեցող: Սա կարող է կորցրած հնարավորություն լինել, որովհետև յուրաքանչյուր ռեֆորմ, որն ուղղված չէ ճիշտ արդյունքի, մեկ այլ ռեֆորմի կորուստ է»: