Վահան Հովհաննիսյանը պատրաստ է «գրազ գալ» յուրաքանչյուրի հետ
Խորհրդարանը քննարկել է ՀՅԴ պատգամավորների ներկայացրած «Կենսաապահովման նվազագույն բյուջեի և կենսաապահովման նվազագույն զամբյուղի մասին» ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որը ներկայացրել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
Նրանից հետո ելույթ է ունեցել օրինագծի հարակից զեկուցող, ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանը, ով նշել է, թե հանձնաժողովը օրինագծի վերաբերյալ բացասական եզրակացություն է տվել ու գտնում է, որ դրա քննարկումը կարելի էր հետաձգել հարցին համապարփակ լուծում տալու համար՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը։
Արձագանքելով Հ. Հակոբյանի հայտարարությանը՝ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն ասել է.
–Նշեցիք, որ դուք, կառավարությունը, քաղաքական մեծամասնությունը ուզում եք հարցին գլոբալ լուծում տալ՝ ելնելով ստեղծված իրավիճակից։ Կարելի՞ է ստեղծված իրավիճակի ձեր բնութագրումը լսել, և արդյոք դա ա՞յն իրավիճակն է, որում ՀՀ բնակիչը կարող է 32 հազ. դրամով ապահովել այն պահանջները, որոնք ցանկերի մեջ կան. 27 հազ.–ով ապահովել իրեն անհրաժեշտ կալորիականությունը, որ պարզապես չմեռնի, իսկ մնացած 5000–ով գնա թատրոն, գիրք կարդա և նաև կոշիկ ու շալվար առնի երբեմն։ Ճի՞շտ եմ հասկանում, որ իրավիճակն այս վիճակն է, և մենք այստեղից ենք գլոբալ լուծում որոնում։
Հակոբ Հակոբյանն ասել է, որ այդ հարցի պատասխանն ամփոփված է կառավարության «Կայուն զարգացման ծրագրում»։
–Կարծում եմ՝ Հայաստանում այսօր ոտաբոբիկ մարդ, իհարկե, քիչ կա, բայց միաժամանակ իր ուզած կոշիկ հագնող մարդն էլ չկա,–ընդգծել է Հ. Հակոբյանը։
Պատասխանելով Արտյուշա Շահբազյանի հարցին՝ Հակոբ Հակոբյանն ասել է, թե աղքատության ցուցանիշը 34% է, այսինքն՝ 1 մլն–ից ավելի. ամսական 25 000–32 000 դրամ եկամուտ ունեցող՝ աղքատներ, 25 000–18 000՝ շատ աղքատներ, 18 000 դրամից պակաս՝ չքավորներ (շուրջ 224 հազ. մարդ)։
Այնուհետև ելույթով հանդես է եկել Արտյուշա Շահբազյանն ու ասել է.
–Կառավարությունն իր համար 100–200– հազարանոց մեքենաներ գնելու համար կարևորագույն խնդիր է տեսնում։ Իսկ սա կարևորագո՞ւյն չէ։
Հարցի քննարկման ավարտին արտահերթ ելույթներով հանդես են եկել կառավարության ներկայացուցիչները, մասնավորապես ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը։ Նրանք հաստատել են օրինագծի վերաբերյալ կառավարության բացասական եզրակացությունը։
–Կառավարությունը գործուղել է 3 հարգելի նախարարների՝ ասելու համար մի պարզ բան, որ փող չկա, դրա համար չենք անում։ Ի վերջո՝ սա մենք լսեցինք, մնացած փաստարկները օպերայի բնագավառից են,–ՀՅԴ խմբակցության անունից ելույթ ունենալով՝ ասել է Վահան Հովհաննիսյանն ու հավելել,–կա շատ պարզ պատասխան, թե ինչո՞ւ հիմա չէ։ Հարցը ոչ թե այն է, որ փող չկա, այլ այն, որ մի քանի ամիս հետո կմոտենան ընտրությունները, և ցավոք՝ իշխանությունը ոչ թե խնդիր է դնում կուշտ պահել ժողովրդին, այլ կուշտ պահել իր համար անհրաժեշտ պահին։ Ընտրություններից առաջ, վստահեցնում եմ ձեզ ու պատրաստ եմ գրազ գալ ներկաներից յուրաքանչյուրի հետ, մյուս 2 նախագծերը կմտնեն օրակարգի մեջ, ու կպարզվի, որ կառավարությունը կուտակել է գումարներ, ու հարցը հնարավոր է լուծել։
Արծվիկ Մինասյանն էլ ընդգծել է, թե իշխանությանը ձեռնտու է աղքատ հասարակություն ունենալը, քանի որ այն այդպես ավելի կառավարելի է դառնում, իսկ ընտրակեղծիքների մեխանիզմը՝ ավելի մատչելի։
–Ես կասեի՝ աղքատություն ստեղծելու, աղքատությունը խորացնելու քաղաքականություն է վարվում,–շեշտել է նա։
Հարկ է նշել, որ արտահերթ հարցի քննարկումն անցնում էր դատարկ դահլիճում։

7or.am