Լրահոս

12.04.2011 17:27


Քաղաքապետ. «Ճիշտ ենք արել, որ ագելել ենք բացօթյա առևտուրը»

Քաղաքապետ. «Ճիշտ ենք արել, որ  ագելել ենք բացօթյա առևտուրը»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով բացօթյա առևտուրն արգելելու մասին իր որոշմանը՝ Երևանի  քաղաքապետ Կարեն Կարապետյանն ասել է, թե ինքը նաև բողոքող պատգամավորներին է ասել, որ իրենք   ընդամնեը իրենց գործառույթն են կատարել։

–Մե՛նք չենք գրել օրենքը։ Օրենքը  փոխեք՝ թույլ տվեք բացօթյա առևտուրը, և թող հաջորդ օրը Երևանը վերածվի շուկայի։ Օրե՛նքը փոխեք,–ընդգծել  է նա։

Իսկ  այն մարդկանց համար, ովքեր մնացել են առանց աշխատանքի, Կարեն Կարապետյանի խոսքերով՝ խանութներ են բացվել, կրպակներ, մի մասը շուկաներ են գանցել՝ առաջին երկու  ամիսը անվճար, հետո օրական 300-500 դրամ վճարով։

–Մոտ օրերս կբավցի 3 «մինի»  շուկա, մի քիչ ավելի ուշ՝ ևս 2–ը, և ընդհանրապես՝ հերթագրված է 12 «մինի» շուկա։ Կարծում եմ՝ ճիշտ ենք արել, որ  ագելել ենք բացօթյա առևտուրը և հետևողական ենք լինելու,–ասել է քաղաքապետը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը