Դոկտրինն առանց դատողությունների օգտակար չէ, մինչդեռ դատողություններն առանց դոկտրինի՝ վտանգավոր են
Օրերս լրահոսում տարածվեց մի տեղեկատվություն, որ Սահմանադրության փոփոխություններով զբաղվող հանձնաժողովը որոշում է կայացրել առաջարկել վերացնել Սահմանադրական և Վճռաբեկ դատարանները և դրանք փոխարինել Գերագույն Դատարանով, վերջինիս փախանցելով նշված ինստիտուտներին Սահմանադրությամբ վերապահված գործառույթները:
Դեռևս հայտնի չեն այն իրավական հիմնավորումները, որոնցով պայմանավորված է իշխանության երրորդ թևում նման արմատական փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը, բայց մի բան, կարծես թե, ակնհայտ է. փորձ է արվում նմանակել Միացյալ նահանգների համակարգը:
Արդյոք նշված առաջարկը հաշվի՞ է առել իրավունքի անգլոսաքսոնական և կոնտինենտալ եվրոպական դպրոցների պատմականորեն ձևավորված հայեցակարգային առանձնահատկություններն ու տարբերությունները: Դժվար է պնդել, սակայն հուսանք, որ Պետության այս կարևորագույն ինստիտուտների վերաբերող խնդիրը կարժանանա իրավունքի ոլորտի ակադեմիական և փորձագիտական հանրության խորքային քննարկմանը՝ զերծ քաղաքականացման կամ կուսակցականացման փորձերից:
Սակայն աչք է զարնում մի հանգամանք ևս՝ սահմանադրական փոփոխություններով զբաղվողները, ամենայն հավանականությամբ, տեղյակ չեն հետպատերազմյան Եվրոպայում իրավունքի գերակայության ինստիտուցիոնալ երաշխիքների շուրջ ծավալված գիտական դիսկուրսին և վերջինիս արդյունքներին:
Պարագաների բերումով շուրջ մեկ տարի առաջ՝ 2019թ սեպտեմբերի 20-ին, ընդդիմանալով գործող իշխանությունների կողմից Սահմանադրական դատարանի հանդեպ նախաձեռնած քաղաքական արշավին, իմ ֆեյսբուքյան էջում ‹‹Բարի ցանկություններով սալապատված է դժոխքի ճանապարհը›› վերտառությամբ գրառումով անդրադարձել եմ Եվրոպայում Սահմանադրական դատարանների ստեղծման պատմական փորձին, հուսալով, որ արևմտյան արժեքներին ‹‹նվիրյալ›› մեր իշխանությունները կփորձեն խորամուխ լինել իշխանությունների տարանջատման և հակակշռման սահմանադրական և պետականաշինության առանցքային սկզբունքի ինստիտուցիոնալ լուծումների եվրոպական փորձում և, ըստ այդմ, ձևավորել սեփական իրավաքաղաքական մոտեցումները:
Նպատակահարմար եմ գտնում ստորև կրկին ներկայացնել վերը նշված գրառումը՝ որոշ կրճատումներով:
‹‹Բարի ցանկություններով սալապատված է դժոխքի ճանապարհը
Հետպատերազմյան Եվրոպայի քաղաքական միտքը գլխավորապես կենտրոնացած էր հանրային կյանքի կազմակերպման առանցքային մի խնդրի վրա՝ ինչպիսի՞ն պետք է լինեն ժողովրդավարական համակարգերը հետպատերազմյան Եվրոպայում: Որքանո՞վ կամ ի՞նչ աստիճանի իշխանությունների ձևավորման համակարգերն ու կառուցակարգերը պետք է համապատասխանեն ներկայացուցչական ժողովրդավարության պահանջներին: Արդյո՞ք անհրաժեշտ է որոշակի ինստիտուցիոնալ սահմանափակումների ենթարկել ներկայացուցչական ժողովրդավարությունը՝ վերջինիս դասական ընկալմամբ:
Ինչու՞ էր եվրապական քաղաքական միտքը կանգնել նշված քաղաքագիտական փնտրտուկի առջև:
Բանն այն է, որ թե՛ գերմանական նացիոնալ-սոցիալիզմը և թե՛ իտալական ֆաշիզմը իշխանության եկավ օգտվելով ներկայացուցչական ժողովրդավարության ինստիտուցիոնալ հնարավորություններից: Թե՛ մեկ և թե՛ մյուս քաղաքական ուժը իշխանության էր եկել միանգամայն լեգիտիմ և ներկայացուցչական ժողովրդավարությունը մարմնավորող խորհրդարանների անվերապահ աջակցությամբ: Դա էր այն իրավաքաղաքական հենքը, որով թե՛ Հիտլերը և թե՛ Մուսսոլինին իրենց հռաչակեցին որպես սեփական ժողովրդին ներկայացնող միակ և բացառապես միակ գործիչներ՝ ժողովրդի անունից և հանուն ժողովրդի իրագործելով իրենց մարդատյաց ծրագրերը:
Եվ քանի որ ժողովրդական զանգվածների անպատասխանատու և ցածր իրավագիտակցությամբ պայմանավորված այդ ‹‹վուլգար›› ներկայացուցչական ժողովրդավարությունը շատ թանկ նստեց եվրոպացիների վրա՝ պատճառ դառնալով ավերվածությունների և միլիոնավոր զոհերի, ուստի հետպատերազմյան Եվրոպան կանգնած էր ներկայացուցչական ժողովրդավարության ինստիոտւտները ռացիոնալ սահմանափակումների ենթարկելու քաղաքական հրամայականի առջև:
Այսինքն եվրոպացիները դասեր քաղեցին իրենց ցավալի պատմական ոչ վաղ անցյալից հստակ գիտակցելով, որ ‹‹վուլգար›› ներկայացուցչական ժողովրդավարությունը՝ զանգվածների ցածր իրավագիտակցության պայմաններում, չարիքի սկզբնաղբյուր է:
Այդ սահմանափակումները եվրոպական երկրներում իրենց արտահայտությունը գտան իշխանությունների տարանջատման և հակակշռման սկզբունքի սահմանադրական կարգավորումներում, ինչպես նաև, ինչն ավելի կարևոր է, չընտրված ինստիտուտների (շատ երկրներում օրինակ դատարանները) և ընտրողներին ոչ հաշվետու այնպիսի ինստիտուտների ուժեղացման իրավական կառուցակարգերում, ինչպիսիք Սահմանադրական դատարաններն են:
Ահա թե ինչու, ի տարբերություն գործադիր և օրենսդիր իշխանությունների, որոնց լեգիտիմությունը պայմանավորված է հանրության հիմնական հատվածի պահանջներն ու սպասելիքները բավարարելու կարողությամբ, դատական իշխանության և սահմանադրական արդարադատությունը երաշխավորող ինստիոտւտի՝ Սահմանադրական դատարանի լեգիտիմությունը չի կարող պայմանավորվել այդ ինստիտուտների կողմից հանրության պահանջների կատարմամբ: Ուստի դատական համակարգի, ներառյալ Սահմանադրական դատարանը, լեգիտիմության միակ պայմանը, ինչը և պետք է պահանջի նրանցից ժողովուրդը, դա բացառապես Սահմանադրությանը և օրենքի տառին ու ոգուն հավատարիմ մնալն է:
Հենց այս իրավաքաղաքական հիմքով է պատճառաբանվում դատական իշխանության իրավասությունների տիրույթ ցանկացած հիմնավորմամբ իշխանության որևէ թևի կամ մարմնի միջամտության անթույլատրելիությունը:
Տեղյա՞կ են արդյոք մեր օրենսդիրները իշխանությունների թևերի փոխհարաբերությունների ձևավորման ոլորտում եվրոպական ժողովրդավարության պատմական այս առանձնահատկություններին, համոզված չեմ:
Համոզված չեմ նաև, որ նրանք գիտակցում են թե ինչպիսի կործանարար և անվերականգնելի հետևանքներով հղի հարված են հասցնում իրավական պետության կայացման պատմական գործընթացին, նախաձեռնելով Սահմանադրական դատարանի հանդեպ քաղաքական արշավը:
Ե՞րբ պետք է մենք գիտակցենք, որ բարի ցանկություններով սալապատված է դժոխքի ճանապարհը››:
Կրկնում եմ այս տողերը գրվել են շուրջ մեկ տարի առաջ, սակայն համոզված եմ, որ իրավունքի գերակայության ինստիտուցիոնալ երաշխիքների ձևավորման եվրոպական փորձը և վերը շարադրված մոտեցումներն այսօր, առավել քան երբևէ, այժմեական են և առանձնահատուկ ուսումնասիրման կարիք են զգում:
Հ.Գ.
1. Արդյոք Սահմանադրության փոփոխությունները նախապատրաստող հանձնաժողովում ներգրավվա՞ծ են մեր երկրի անվանի սահմանադրագետերը: Կասկածում եմ: Արդյունքում բոլորովին անհավանական չէ, որ իրավունքի գերակայության սահմանադրական սկզբունքի փոխարեն մենք ‹‹պսևդոիրավաբանների›› գերակայության ականատեսը լինենք: Սա կործանարար կլինի հայոց պետականության համար:
2. Սահմանադրական ինստիտուտների հընթացս արվող փոփոխությունների առումով տեղին է հիշել պետության արդյունավետ կառավարմանը նվիրված Կոնֆիցիուսի հանճարեղ միտքը՝ ուսմունքը կամ դոկտրինն առանց դատողությունների օգտակար չէ, մինչդեռ դատողություններն առանց դոկտրինի՝ վտանգավոր են:

Խոսրով Հարությունյանի ֆեյսբուքյան էջից