«Ժառանգությունը» դատապարտում է պաշտոնյաների արշավն ընդդեմ մամուլի
«Ժառանգություն» կուսակցությունը` հիմնադրման պահից սկսած լինելով խոսքի, տեղեկություններ տարածելու եւ ստանալու ազատության ջատագովն ու պաշտպանը, անթույլատրելի համարելով լրատվամիջոցը քաղաքական հաշվեհարդարի, սանձարձակ քարոզչության ու զրպարտչամիջոցի վերածելուն, դատապարտում է խոսքի ազատության, լրատվամիջոցների ու լրագրողների` սեփական կարծիք հայտնելու դեմ ուղղված գործողությունները, ինչը փորձ է արվում իրականացնել դատարանների միջոցով:
Լինելով լրագրողական պարկեշտության ու տեղեկատվության ճշգրտության նկատմամբ բարձր պատասխանատվության կողմնակիցը, միեւնույն ժամանակ գտնում ենք, որ անհիմն են վերջին շրջանում «Հրապարակ» եւ «Երկիր» թերթերի հրապարակումների կապակցությամբ դատական հայց ներկայացրած անձանց բողոքն ու պահվածքը: Երկու հայցվորներից մեկը նախկինում տասը տարի բարձրագույն պաշտոն է վարել` այդ ընթացքում ոչ միայն հարված հասցնելով խոսքի ազատությանը, փակելով «Ա1+», «Նոյյան տապան» անկախ հեռուստաընկերությունները, հալածանքներ սկսելով «ԳԱԼԱ»-ի դեմ, այլեւ խրախուսելով իրեն սատարող տպագիր ու էլեկտրոնային լրատվամիջոցներով քաղաքական ընդդիմախոսներին զրպարտելու, վիրավորելու արատավոր գործելակերպը: Իսկ մյուսը նույն տարիներին եղել է նրա համախոհը եւ այսօր էլ գործող իշխանության մաս է կազմում:
Այս ամենի հետ մեկտեղ անպատիժ են մնում լրագրողներին բռնությունների ենթարկած անձինք, բացահայտված ու պատժված չեն անցած քսան տարիների ընթացքում լրատվամիջոցներ փակած, լրագրողներին հետապնդումների ենթարկած ներկա ու նախկին պաշտոնյաները:
Մենք կոչ ենք անում դատարաններին` չտրվել որեւիցե ազդեցության, իրականացնել արդարադատություն եւ պաշտպանել բազմակարծությունն ու խոսքի ազատությունը իրացնող լրատվամիջոցներին, թույլ չտալ, որ մեզանում խոսքի ազատության անմխիթար վիճակի համար պատասխանատու նախկին ու ներկա պաշտոնյաները դատարանները դարձնեն ազատ լրատվամիջոցներին սնանկացնելու գործիք ու այդկերպ փակել նրանց բերանը: