Լրահոս

12.04.2011 17:45


Ցեղասպանության 96–րդ տարելիցին ընդառաջ

Ցեղասպանության 96–րդ տարելիցին ընդառաջ

ԱԺ հայտարարությունների ժամին ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն իր ելույթում անդրադարձել է Հայոց ցեղասպանության հարցին ու նշել, թե այս օրերին ամենաքիչը, ինչ կարելի է անել, ԱԺ վերաբերմունքի դրսևորումն է.

Մենք ունենք հնարավորություն հայտարարության, ուղերձի կամ որևէ որոշման՝ հիշելու և ուղերձներ հղելու այն պետություններին, որոնց խորհրդարանները կամ այլ պետական ատյաններ ճանաչել են Ցեղասպանությունը՝ հայտնելով մեր շնորհակալական խոսքը, Թուրքիային բացատրելով, որ ցեղասպանության ճանաչումը հակաթուրք երևույթ չէ, ընդհակառակը, իրենց երկրի համար կարող է նոր առաջընթացի սկիզբ լինել,–ասել է Վահան Հովհաննիսյանը։

Նա նաև կարևորել է ՀՀ խորհրդարանի կողմից բախտակից ժողովուրդների՝ ասորիների, հույների ցեղասպանությունը հիշելը։ Նա նշել է, որ օրինակ ասորիների համայնքները դիմում են՝ Երևանում իրենց ցեղասպանության զոհերի հոշարձանը կանգնեցնելու խնդրանքով.

Կարծում եմ՝ ոչինչ չի խանգարում մեզ դա անել, և խորհրդարանը կարող է այստեղ մեծ դերակատար լինել։ Մենք չպետք է սպասենք այս կամ այն երկրի դեսպանատան համաձայնությանը՝ այդ ժողովուրդների ցեղասպանությունը ճանաչելու համար։ Կարծում եմ՝ մեր խորհրդարանը այդ հարցերում պետք է ավելի ակտիվ դերակատարություն ստանձնի,–ընդգծել է Վահան Հովհաննիսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը