Լրահոս

12.04.2011 18:06


Լյովա Խաչատրյան. «Գյուղատնտեսության անցած տարի արձանագրած անկումը վատ կառավարման հետևանք էր»

ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Լյովա Խաչատրյանը ԱԺ հայտարարությունների ժամին ասել է, թե չնայած այն բանին, որ  ՀՀ նախագահը հանձնարարականներ է տվել գյուղատնտեսության ոլորտում գյուղացուն օժանադակելու և  արդյունավետությունը բարձրացնելու  վերաբերյալ, սակայն գյուղատնտեսական կոնկրետ քայլեր չեն արվել։

– Ի՞նչ ենք արել մենք, երբ գյուղատնտեսական  սեզոնն իր  հասարակածը կտրել է։ Գյուղատնտեսության  վերաբերյալ ԱԺ լսումներ են եղել, շատերը ելույթ ունեցան, սակայն ոչ մեկը որևէ փաստարկ չի  բերել այն մասին, որ գյուղատնտեսության աննախադեպ անկումը կապված  է ֆինանսատնտեսական համաշախարհային ճգնաժամի հետ՝ ոչ  մի փաստարակ չկա, բոլորը մի բանի հետ են համաձայն, որ գյուղատնեսության անցած  տարվա անկումը վատ կառավարման արդյունք էր։ Գյուղտնտեսության անցած տարվա անկումը բացարձակ կապ չուներ ոչ մի ճգանժամի հետ, ուղղակի  վատ  կառավարման հետևանք էր,–ընդգծել  է նա։

Ըստ Լյովա Խաչատրյանի՝ այսօր էլ գյուղացուն ոչ մի  լուրջ խորհուրդ չի տրվում, թե ինչպես անի, որ  խուսափի անկումից։

–Նորից առաջարկում եմ կառավարական հանձնաժողով ստեղծել, որը կուսումնասիրի, թե ո՞վ էր մեղավոր,  ո՞վ է պատասխանատու, ի՞նչ միջոցներ  է պետք ձեռք առնել, որ չկրկնենք այդ ամենը,–ընդգծել է նա։ 7or.am

Այս խորագրի վերջին նյութերը