Կարծիք

24.08.2020 19:50


Էս գործը «հանգիստ է սիրում»

Էս գործը «հանգիստ է սիրում»

Արդարադատության «մահարար» Արսեն Թորոսյանը, ոնց հասկացանք, վերջապես հրաժարականի դիմում է գրել։

Ասում են` ԿԳՄՍՉՊՋՌ բազմանախարարի գլխին էլ են մութ ամպեր կուտակվում։

Իսկ մեր հարգարժան «հաԳախեղափոխական» հանրության որոշ ներկայացուցիչներ դարդոտված` հարց են տալիս. «ընդունե՞նք» կորոնավարակի դեմ պայքարը փառավորապես վարի տալու հարցում Նիկոլին լուրջ ծառայություններ մատուցած «ВОЗ-ի տղայի» հրաժարականը, թե՞ միանգամից Նիկոլի՛ն տուն ճանապարհենք։

Պատասխանը, կարծում եմ, մակերեսի վրա է. մեկը մյուսին չի խանգարում։ Ավելի շուտ` հակառակը։

Փորձը ցույց է տալիս, որ իրենց դարն ապրած, սպառված «լիդերները» միանգամից չեն հեռանում` նախ «ժերտվա են տալիս» իրենց նազիրներին, ստուգում հասարակության արձագանքը, հետո` զոհասեղանին դնում վեզիրներին։ Երբ դա էլ չի օգնում, կամաց-կամաց` մանրից «վեշերները հավաքում են», գնում հեռու մի տեղ` на все четыре стороны:

Այնպես որ` պետք չէ շտապել։

Ամեն ինչ` իր ժամանակին...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը