Նաիրա Զոհրաբյան.«Մենք պարտավոր ենք գնահատական տալ մերօրյա վանդալներին»
ԵԽԽՎ ամբիոնից հնչեցրած իր ելույթում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է կրոնական եւ մշակութային անհանդուրժողականության թեմային` խոսելով Ջուղայի հայկական գերեզմանոցում պաշտոնական Ադրբեջանի կողմից ոչնչացված համաշխարհային մշակութային արժեքներ հանդիսացող խաչքարերի մասին. «Երբ վանդալները, որոնց կրոնական, քաղաքական անհանդուրժողականությունն այլոց մշակույթի հանդեպ հանգեցնում է վանդալիզմի, չեն պատժվում, ես դժվարանում եմ հասկանալ, թե ինչպե՞ս մենք պիտի խթանենք հարգանքը կրոնական բազմակարծության, միմյանց մշակութային բազմազանությունն ու ժառանգությունը հարգելու հանդեպ: 1998 թվականից պաշտոնական Ադրբեջանը հետեւողականորեն սկսեց իրագործել Նախիջեւանի Ջուլֆա գավառում գտնվող հայկական պատմական գերազմանոցի ոչնչացումը: 2005 թվականին արդեն հնագույն գերեզմանոցը, որը մարդկության մշակութային բացառիկ արժեքներից մեկն էրª ադրբեջանցի զինծառայողները հավասարեցրեցին հողին եւ վերածեցին ռազմական բազայի»,- իր ելույթում ասել է պատգամավորն ու կոչ արել ԵԽԽՎ-ին հավատարիմ լինել իր իսկ ընդունած որոշումներին եւ դիտորդական առաքելություն ուղարկել Ջուղա. «Ադրբեջանի շանտաԺի պատճառով տապալվեց ԵԽԽՎ-ի, ինչպես նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ԻԿՈՄՈՍ-ի նախապես ծրագրված դիտորդական առաքելությունները Ջուղա: Եւ հիմա, այս ամբիոնից ես կրկին ուզում եմ բարձրացնել Ջուղա ԵԽԽՎ դիտորդական առաքելություն ուղարկելու հարցը: Որպեսզի ԵԽԽՎ իմ գործընկերները տեսնեն, թե ի±նչ են արել մի ողջ ժողովրդի մշակութային հրաշալի ժառանգության հետ, ինչպե՞ս են վայրագորեն փոշիացրել համաշխարհային կոթողներ հանդիսացող հայկական խաչքարերը: Մենք պարտավոր ենք դա անել, մենք պարտավոր ենք գնահատական տալ մերօրյա վանդալներին, որովհետեւ ցեղասպանությունը լինում է նաեւ մշակութայի »,-ավելացրել է պատգամավորը: