Կարծիք

25.08.2020 19:40


Երբ վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը չգիտի` ինչ է կապիտալ ներդրումը և ինչով են այն ուտում

Երբ վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը չգիտի` ինչ է կապիտալ ներդրումը և ինչով են այն ուտում

«Երեւի հիշում եք, որ կառավարության նիստում հանձնարարական էի տվել վերականգնել Հայաստանի մայրուղիներին հարակից մի շարք քանդակագործական ստեղծագործություններ»,-ֆեյսբուքյան իր էջում գրում է Փաշինյանը, և աչքալուսանք տալիս աչքը ճամփին` «հեղափոխության բերքահավաքին» սպասող Պողոսին. «Դրանցից երկուսի` Սեւան-Երեւան մայրուղու վրա գտնվող «Ճանապարհաշինարարների» եւ «Արձագանքի» վերականգնման եւ հարակից տարածքների բարեկարգման համար կառավարությունը դեռ գարնանը հատկացրել է համապատասխանաբար 176 միլիոն եւ 76 միլիոն դրամ»։

Այսինքն` մոտ 366 հազար և 158 հազար դոլար, ինչը, համաձայնեք, քիչ չէ թեկուզև շա՜տ արժեքավոր ինչ-որ քանդակների, մշակութային կամ քվազիմշակութային այլ արժեքների վերականգնման համար (փողերի լվացումը հո պոզով-պոչով չի լինում)։

Ասում է` հունիսին եւ հուլիսին հրապարակային մրցույթ էր հայտարարվել վերականգնման աշխատանքներն իրականացնող ընկերություն ընտրելու համար, բայց մրցույթները չեն կայացել`հայտեր չլինելու պատճառով, երեկ երրորդ մրցույթն է հայտարարվել. «Հույս ունենք` այս անգամ մասնակիցներ եւ հաղթողներ կլինեն ու ոչ միայն մշակութային հարց կլուծվի, այլեւ տնտեսական, որովհետեւ կապիտալ այս ներդրումը ենթադրում է նաեւ նոր աշխատատեղեր»:

Փաստորեն, վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը չգիտի` ինչ է կապիտալ ներդրում և ինչով են այն ուտում։

Լավ, էդ խեղճուկրակ կառավարությունում մեկը չկա՞, դրան բացատրի, որ «կապիտալ ներդրումները հիմնական ֆոնդերի ստեղծման, ընդլայնման և վերակառուցման նպատակով կատարվող նյութական, աշխատանքային և դրամական ծախսերն» են։ Այսինքն` ապագային միտված զարգացման ծրագրերի համար նախատեսված միջոցները, որ ոչ մի կերպ չեն կարող հավասարեցվել ընթացիկ ծախսերի հետ, ինչքան էլ դրանք ուռճացված բարձր լինեն...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը