Աշխարհ

26.08.2020 12:16


Վրաստանում կորոնավիրուսով վարակի 7 նոր դեպք է գրանցվել

Վրաստանում կորոնավիրուսով վարակի 7 նոր դեպք է գրանցվել

Օգոստոսի 26-ի տվյալներով Վրաստանում կորոնավիրուսով վարակի 7 նոր դեպք է գրանցվել, ընդհանուր դեպքերի քանակը երկրում հասել է 1436-ի: Այս մասին տեղեկացնում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:

Ընդհանուր հաշվով Վրաստանում կորոնավարակը հաղթահարել է 1150 մարդ: Վարակից երկրում մահացել է 19 մարդ:

Արտերկրից կորոնավիրուսով վարակված 41 քաղաքացի տեղափոխվել է Վրաստան բուժվելու նպատակով:

Այս պահի դրությամբ կարանտինային գոտում է գտնվում 6018 քաղաքացի, իսկ ստացիոնար վերահսկողության տակ՝ 249:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը