Քաղաքական

26.08.2020 14:24


Պուտինի շրջապատում կան մարդիկ, ովքեր առաջարկում են Բելառուսի ճգնաժամի հաղթահարման «հայկական տարբերակը»․ Bloomberg

Պուտինի շրջապատում կան մարդիկ, ովքեր առաջարկում են Բելառուսի ճգնաժամի հաղթահարման «հայկական տարբերակը»․ Bloomberg

Այս գործակալության վերլուծաբան Հենրի Մեյերը իր հեղինակային հոդվածում նշել է, որ Բելառուսի ճգնաժամի հանգուցալուծման հետ կապված Պուտինի շրջապատում չկա միասնական կարծիք: Մի մասի կարծիքով Լուկաշենկոյի հեռացումով իշխանության կարող են գալ արևմտամետ ուժերը և Մոսկվան կարող է լուրջ աշխարհաքաղաքական պարտություն կրել այդ երկրում: Մյուսների, օրինակ հայտնի քաղաքագետՖյոդոր Լուկյանովի կարծիքով, Մոսկվան չպիտի շարունակի աջակցել Լուկաշենկոյին, քանզի դրա արդյունքում բելառուսցիների մոտ կհեղինակազրկվի և վերջնաարդյունքում կպարտվի Արևմուտքին:

Bloomberg-ի աղբյուրի համաձայն նույն կարծիքն ունի Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ երկրների հարցերով հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինը: Վերջինիս կարծիքով Լուկաշենկոն զրկվել է բելառուսցիների վստահությունից և դատապարտված է հեռանալու: Ինչ վերաբերվում է Մոսկվայի գործողություններին, ըստ Զատուլինի, Մոսկվան պետք է գործի այնպես ինչպես գործեց Հայաստանում 2018-ին: Այսինքն պետք է վստահելի կապ հաստատի ընդդիմության մի հատվածի հետ պայմանավորվելով, որ իշխանափոխությունից հետո Բելառուսը իր արտաքին քաղաքական ուղենիշում փոփոխության չի գնա:

Մյուսների կարծիքով Մոսկվան արդեն ուշացել է այդ քայլին գնալու համար, քանզի Արևմուտքն արդեն հասցրել է «սեփականաշնորհեր» բողոքավորների գլխավոր դեմքին` Տիխոնովսկայային:

Ըստ Bloomberg-ի աղբյուրների, Պուտինի շրջապատում կան մարդիկ, ովքեր նույնիսկ կողմնակից են Լուկաշենկոյին աջակցելու համար զորք մտցնել Բելառուս: Զատուլինի կարծիքով այդ քայլը կլինի «Ռուսաստանի ամենասարսափելի և կոպիտ սխալը», Ուկրայինական ճգնաժամից հետո:

Մեկ այլ քաղաքագետ Գլեբ Պավլովսկու կարծիքով, Պուտինը երբեք զորք չի մտցնի Բելառուս, քանզի դա վերջնականապես և անդառնալի կհեղինազրկի Մոսկվային Բալառուսի հանրության մոտ: Այդ իսկ պատճառով էլ, ըստ Պավլովսկու, այդ երկիրը դարձել է Պուտինի ամենամեծ գլխացավը: Սակայն, ըստ նրա, չի կարելի բացառել նաև, որ Մոսկվան սկզբում փորձի աջակցել Լուկաշենկոյին նրա տակ դնելով «փափուկ բարձ», իսկ հետո, որոշ ժամանակ անց, ներքին հեղաշրջում իրականացնի հեռացնելով Լուկաշենկոյին իշխանությունից` վերջնականապես հաղթահարելով այդ երկրի ճգնաժամը,-նշում է իր վերլուծությունում Bloomberg-ի վերլուծաբան՝ Հենրի Մեյերը:

Աղբյուրը՝ zham.am

Այս խորագրի վերջին նյութերը