Հրապարակվել են Հայաստանի ու Ադրբեջանի ռազմական ծախսերը
Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է աշխարհի պետությունների 2010թ. ռազմական ծախսերի տվյալները։
Զեկույցի համաձայն՝ Հայաստանը պաշտպանության վրա 2010թ. ծախսել է 404 մլն դոլար, որը 45 մլն դոլարով ավելի է, քան 2009թ.։ Միևնույն ժամանակ ՀՆԱ–ում ռազմական ծախսերի չափաբաժինը կազմել է 4,2%։
Ադրբեջանի ռազմական ծախսերի նախորդ տարվա ցուցանիշը կազմում է 1,421 մլրդ դոլար, որը 52 մլն–ով պակաս է 2009թ.–ից։
Ինչ վերաբերում է հարևան Վրաստանին, ապա ռազմական ծախսերը 2010թ. կազմել են 452 մլն դոլար, այնինչ 2009թ. 604 մլն դոլար է եղել։
Ամենառազմականացված երկիրը շարունակում է մնալ ԱՄՆ–ը։ Ցուցակի երկրորդ տեղում, ինչպես և նախորդ տարի, հայտնվել է Չինաստանը, որին հաջորդում են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան։ Հնգյակը եզրափակում է Ռուսաստանը։
Ամփոփելով զեկույցը՝ Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի վերլուծաբանները նշել են, թե 2010թ. ռազմական բյուջեների աճը մի փոքր դանդաղել է։