Նիկոլը ինչքան էլ իրան պատեպատ տա, վրայի «վերնաշապիկը պատռի», ինքը «նոր» Հայաստանում ստեղծել է «նոր» կոռուպցիոն համակարգ (լուսանկար)
Հիմա հասկացա, թե ինչի էր ասում «ղալաթա անում նա, ով ասումա հիմա կոռուպցիա կա»։ Փաստորեն ինքն էլ գիտի, որ կա, բայց իրան թվումա, որ դրա մասին չխոսեն, ժողովրդին հնարավոր կլինի խաբել, համոզել, որ էդպիսի բան չկա։ Ես նորից եմ ասում, գաղտնի հրամանով, խախտելով օրենքը, իր համախոհների աշխատավարձերը բարձրացնելը ամենաակնհայտ կոռուպցիոն հանցագործությունն է, որի համար Նիկոլը քրեական պատասխանատվության պետք է կանչվի։ Պարգևատրումների անվան տակ բյուջեից ներկայումս իրականացվող թալանը ամեն իմաստով համընկնում է ԿՈՌՈւՊՑԻԱ երևույթի բնորոշմանը՝ այն է. Կոռուպցիան անհատի կամ կազմակերպության կողմից իր ունեցած իշխանության չարաշահմամբ կատարված հանցավոր այն գործողությունն է, որի նպատակն է ապօրինի նյութական կամ ոչ նյութական շահի ստացումը։ Այնպես որ, Նիկոլը ինչքան էլ իրան պատեպատ տա, վրայի «վերնաշապիկը պատռի», ինքը «նոր» Հայաստանում ստեղծել է «նոր» կոռուպցիոն համակարգ, որի համար պատասխան է տալու։
Նիկոլը ինչքան էլ իրան պատեպատ տա, վրայի «վերնաշապիկը պատռի», ինքը «նոր» Հայաստանում ստեղծել է «նոր» կոռուպցիոն համակարգ (լուսանկար)