Քաղաքական

27.08.2020 13:21


ՌԴ-ն փորձում է Ղարաբաղյան հարցի շուրջ բանակցությունների վերսկսման նախաձեռնությունն ամբողջությամբ իր ձեռքը վերցնել. Երվանդ Բոզոյան

ՌԴ-ն փորձում է Ղարաբաղյան հարցի շուրջ բանակցությունների վերսկսման նախաձեռնությունն ամբողջությամբ իր ձեռքը վերցնել. Երվանդ Բոզոյան

«ՌԴ-ն փորձում է Ղարաբաղյան հարցի շուրջ բանակցությունների վերսկսման նախաձեռնությունն ամբողջությամբ իր ձեռքը վերցնել»: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ հավելելով, որ Լավրովի նախաձեռնությունը՝ հանդիպումը Ադրբեջանի արտգործնախարի հետ և հետո զանգը ՀՀ արտգործնախարարին, խոսում է դրա մասին:

«Դուք գիտեք, որ ընդհանուր առմամբ վերջին երկու տարիների ընթացքում շատ անորոշ և լղոզված էր եղել այն օրակարգը, որի շուրջ ընթացել են բանակցություններ, նույնիսկ Երևանը հայտարաում է, որ բանակցություններ չեն, պարզապես քննարկում էր, բայց Տավուշյան դեպքերից հետո իրավիճակը սրվեց, միջնորդները ունեին լուրջ մտավախություն, որ կարող է բռնկվի ավելի լուրջ գործողություններ՝ պատերազմ:

Միջնորդները, այդ մտահոգությունից ելնելով, փորձում էին ընդհանուր եզրերի բերել երկու կողմերին էլ: Լավրովն իր քայլով փորձում է ցույց տալ, որ այստեղ ունի առավելություն, փորձում է իր վրա վերցնել բանակցությունների վերսկսման նախաձեռնողականությունը»,-ասաց նա:

Անդրադառնալով դիտարկմանը, թե հնչում են քննադատություններ, որ ՌԴ արտգործնախարը հանդիպել է Ադրբեջանի արտգործանախարին, բայց հեռախոսազրույց ունեցել է ՀՀ արտգործնախարարի հետ, քաղաքագետն ասաց.

«Տավուշյան դեպքերից հետո, ըստ էության, Ադրբեջանը մերժում է բանակցային գործընթացը, քանի որ պարտված կողմն է, և, այդ հանգամանքը հաշվի առնելով, Մոսկվան փորձում է համոզել Ադրբեջանին՝ նստել բանակցային սեղանի շուրջ: Իմ տպավորությամբ հենց դրա պատճառով են Ադրբեջանի հետ բանակցությունները ավելի ինտեսնսիվ ընթանում:

Բանակցությունների վերսկսելու պարագայում, թե ով շահեկան վիճակում կլինի, կախված է դիվանագիտական աշխատանքից: Ռազմի դաշտում հաջողության ենք հասել, մնում է դիվանագիտական դաշտում ամրագրենք մեր հաջողությունը, թե ինչպիսին կլինի բանակցային գործընթացը, կյանքը ցույց կտա»,-նկատեց քաղաքագետը:

Անդրադառնալով հարցին՝ ժամանակը ինչ է ցույց տալիս՝ արդյոք աշխատո՞ղ է Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցրած բանաձևը, սկզբունքն այն մասին, որ Ղարաբաղի հարցի ցանկացած կարգավորում, ցանկացած կարգավորման տարբերակ պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար եւ Ադրբեջանի ժողովրդի համար, Երվանդ Բոզոյանն ասաց.

«Դա սկզբունք չէ, դեկլարտաիվ ոչինչ չասող հայտարություն է, սկզբունք համարելը ծիծաղելի է, միջազգային հանրության շրջանում բոլոր գիտեն՝ ինչ սկզբունքների շուրջ է ընթանալու բանակցային գործընթացը: Խոսքը 3 սկզբունքների մասին է ՝ ուժի չկիրառման, ազգերի ինքնորոշման և տարածքային ամբողջականության հարգման և 6 էլեմենտների մասին, այդ երեք սկզբունքների և այդ տարրերի շուրջ են ընթանալու բանակցությունները»,-ասաց նա:

Այս խորագրի վերջին նյութերը