Կարծիք

27.08.2020 14:34


Հանրային քննարկում` թավշյա «թրաշամանուկների» ձևով

Հանրային քննարկում` թավշյա «թրաշամանուկների» ձևով

Եթե կողմ ես և «բարձրաձայն ծափահարում» ես մերօրյա փանջունիների կազմաքանդիչ-կազմալուծիչ «նախաձեռնություններին»` նշանակում է, սրանց արժանի «մուզիկանտ» ես` ապազգային, հակազգային հերթական նախագծի շուրջ հանրային քննարկման ակտիվ մասնակից. քեզ ձեռքից ձեռք են խլում, Հ1-ից եթերից քարշ կտան «Ազատություն» թիվի, այնտեղից` «Ֆակտոր» թիվի, «Առաջին լրատվական», և այլն, և այդպես շարունակ։

Եթե դեմ ես` քննադատում ես, ուրեմն` «աղմկում» ես, ու քո կարծիքը «քոռ կոպեկի» արժեք չունի։ Անգամ եթե կատարելապես տիրապետում ես խնդրո առարկային, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ես, ունես ոլորտի լավագույն մասնագետի համարում, բազմաթիվ աշխատությունների, գիտական ուսումնասիրությունների, հոդվածների հեղինակ ես, մեկ է` խավարամիտ ես, խավարասեր ու «խավարի քարոզիչ»։

«Թավշյա թրաշամանուկների» հերթական ախմախ նորամուծությանն ադաբրյամս չտալը «հիմարություն» է, քննադատությունը` չլսված, չտեսնված «ախմախություն», որին պետք է խստագույնս հակադարձել` ասելով. թույլ չենք տա... չենք հանդուրժի... ինչքան ուզում եք, աղմկեք` մենք մեր սև գործն անելու ենք, և վե՛րջ...

Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ մեր «անասնաֆերմայի» ոտքից գլուխ շուռ տված իրականության մասին։

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը