Լավրովի հայտարարությունը հերթական անգամ ի ցույց է դնում Փաշինյանի ռեժիմի ապիկարությունը
Համանախագահ երկրների հերթական «դեղին քարտը» կամ պոպուլիզմի« դառը պտուղները»: 2018-ի իշխանազավթումից հետո «պոպուլիզմի տրիբուն» Փաշինյանը Ստեփանակերտում հպարտորեն հռչակեց Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ իր մոտեցումները: Նա մասնավորապես նշեց իր գլխավոր թեզը.Արցախը պետք է լիարժեքորեն մասնակցի բանակցություններին և առանց Արցախի մասնակցության ինքը պատրաստ չէ բովանդակային բանակցությունների: Այս ժողովրդահաճո հայտարարությունից անցել է ավելի քան երկու տարի և դրական որևէ տեղաշարժ տեղի չի ունեցել:
Ավելին.Փաշինյանի առաջարկությանը կտրուկ արձագանքեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, իսկ Փաշինյանն էլ Ալիևի հետ սկսեց հանդիպել ու բանակցել առանց Արցախի նախագահի: Բայց սա դեռ վերջը չէ: Նախօրեին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ասուլիսի ժամանակ հայտարարեց. «Համանախագահների համար անընդունլի են Արցախի հարցով բանակցային կազմը փոխելու փորձերը»: Սա ակնհայտ հարված է Փաշինյանի «աջաբսանդալային» դիվանագիտությանը և հերթական անգամ ի ցույց է դնում նրա ռեժիմի ապիկարությունը:
Արտաքին միջպետական հարաբերությունները պոպուլիստական լոզունգներ չեն հանդուրժում:
Հ.Գ. Ի դեպ, Սերժի ժամանակ մենք «կուրծք չէինք ծեծում» թե Արցախը վաղը դառնալու է բանակցությունների լիիրավ կողմ,բայց 2016 -ի ապրիլին համանախագահները հայտարարում էին, որ Արցախը պետք է վերադառնա բանակություններին եզրափակիչ փուլում:

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից