ՌԴ-ը ցանկանում է ինչ-որ կերպ հետ պահել Ադրբեջանին ավելորդ ակտիվ գործողություններից, իսկ վերջինս ուզում է, որ Ռուսաստանը հրաժարվի Հայաստանից. Եվսեևը` Լավրով-Բայրամով հանդիպման մասին
ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն, ռուսաստանցի վերլուծաբան Վլադիմիր Եվսեևի խոսքով`դժվար թե լուրջ փոփոխություններ լինեն Ռուսաստանի`Ադրբեջանի նկատմամբ եղած քաղաքականությունում: Նա Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց` անդրադառնալով Ադրբեջանի նորանշանակ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի մոսկովյան պաշտոնական այցին:
«Այո, վերջին շրջանում հանդիպումներն ինտենսիվ բնույթ են կրում․ ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուն հանդիպեց Իլհամ Ալիևի հետ, ինչը նշանակում է, որ Ռուսաստանն ունի շահ՝ պահպանելու հարաբերությունները նաև Ադրբեջանի հետ, բայց ես չէի ասի, որ դրա հետևում կանգնած է այն, որ փոխվում է Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը, որ Ռուսաստանը ցանկանում է ընտրել Ադրբեջանը Հայաստանի փոխարեն: Դրանք տարբեր թեմաներ են: Ռուսաստանի համար Հայաստանը ռազմաքաղաքական դաշնակից է․ ի տարբերություն Ադրբեջանի` մենք Հայաստանում ունենք ռազմական բազա»,-ասաց նա և հավելեց, որ իր կարծիքով՝ հիմա պարզապես փորձ է արվում պահպանել եղած հարաբերությունները:
Ռուսաստանցի վերլուծաբանի խոսքով`Ռուսաստանն ամեն դեպքում պետք է որոշակի խմբագրումներ կատարի զենքի մատակարարման ոլորտում: «Երբ հայ-ադրբեջանական սահմանում լարվածություն եղավ, Ռուսաստանն իր բոլոր էլեկտրոնային պաշտպանության միջոցները գործի դրեց, ինչը առաջացրեց Ադրբեջանի զայրույթը, բայց դրանից չհետևեց Մոսկվայի և Բաքվի միջև հարաբերությունների վատթարացում»,-ասաց նա:
Ռուսաստանը, ըստ նրա, ցանկանում է պահել Ադրբեջանի հետ հարաբերությունները՝ ինչ-որ կերպ նրան ավելորդ ակտիվ գործողություններից հետ պահելու նպատակով, փոխարենը Ադրբեջանը, նրա կարծիքով, ցանկանում է, որ Ռուսաստանը հրաժարվի Հայաստանից:
«Հիմա ՀԱՊԿ-ում դիտարկում են դիտորդների կամ անդամների հարցը: Եթե դիտարկենք, որ Ադրբեջանը ՀԱՊԿ-ին է միանում, պետք է հասկանանք, որ դրանից չեն տուժի հայ-ռուսական հարաբերությունները, քանի որ ՀԱՊԿ-ի շրջանակներում չկա միասնական պատասխանատվության գոտի: Փաստացի ՀԱՊԿ-ի շրջանակներում կա երկու ուղղություն, որը չի համարվում բազմակողմանի, այլ` երկկողմանի է, դա հայ-ռուսական հարաբերություններն են, հայ-բելառուսական հարաբերություններն են և Ռուսաստանի` Կենտրոնական Ասիայի երկրների հետ հարաբերություններն են: Այդ իսկ պատճառով, ստացվում է, որ չկա նրանց միջև միասնականություն»,-ասաց նա` նշելով, որ դա վերաբերում է նաև ԵԱՏՄ-ում Ադրբեջանի՝ դիտորդի կարգավիճակ ստանալու հավանականությանը:
Վլադիմիր Եվսեևի խոսքով` իհարկե, պետք է հետևել Բաքվի և Մոսկվայի պաշտոնական հանդիպումներին և դրանց արդյունքներին, սակայն մտածել, որ դրանք վնասում են հայ-ռուսական հարաբերություններին, պետք չէ:
Անդրադառնալով Լավրով-Բայրամով հանդիպման ընթացքում հնչեցված հայտարարությանն առ այն, որ աշնանը նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև հանդիպում, նա նկատեց, որ ընդհանրապես հայ-ադրբեջանական բանակցությունները պարզապես երկխոսություն են`առանց որևէ արդյունքի:
«Այսօրվա իրավիճակում արդյունքներ լինել չեն կարող: Դա պարզապես երկխոսությունը պահելու փորձ է, ինչը ավելի լավ է, քան դրա բացակայությունը: Բայց դրանից չի հետևում, որ ինչ-որ արդյունքներ կլինեն: Հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած վերջին զարգացումները ցույց տվեցին, որ հարաբերությունները մնացել են անփոփոխ։ Երբ Ադրբեջանը խոսում է ատոմակայանը հրթիռակոծելու մասին, ի՞նչ արդյունքների մասին կարող է խոսք լինել»,- ասաց նա: