Կարծիք

31.08.2020 10:50


Արայիկ Հարությունյան, դուք հերթական անգամ ստում եք (լուսանկար)

Արայիկ Հարությունյան, դուք հերթական անգամ ստում եք (լուսանկար)
Arayik Harutyunyan դուք հերթական անգամ ստում եք:
Չգիտեմ, թե ինչ եք դրել ձեր ՖԲ պատին, անկեղծ ասած, տեղյակ չեմ այդ ինչ թերթիկ են տարածում և ովքեր են տարածում, բայց դուք ստում եք, որ ասում եք, թե երբեք ԿԳՄՍՆ-ում չի քննարկվել ԱՀԿ չափորոշիչներով սեռական կրթության ներդրման հարցն:
Այսպես՝ 2019 թվականին «Կանանց ռեսուրսների կենտրոն» կազմակերպությունից Աննա Հովհաննիսյանը ձեզ գրություն-դիմում է ուղարկել, որտեղ ներկայացրել է իրենց կազմակերպության առաջարկությունները սեռական կրթության վերաբերյալ՝ հստակ նշելով, որ դրանք պետք է հիմնված լինեն հենց ԱՀԿ չափորոշիչների վրա և դիմել է ձեզ, որ ընդգկեք իրենց կազմակերպությանը ԿԳՄՍՆ հասարակական խորհրդի կազմում:
Վերոնշյալ կազմակերպությունը և սույն տիկինն ընդգրկված են նախարարին՝ այսինքն ձեզ կից հասարակական խորհրդի կազմում, ինչից ես կարող եմ առնվազն հետևություն անել, որ ձեզ համար ընդունելի են իրենց կողմից արված առաջարկներն առ այն, որ սեռական կրթության հիմքում պետք է ընկած լինեն ԱՀԿ չափորոշիչները:
Բավական է ստեք, իրոք ամոթ է:
Անի Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը