Քաղաքական

31.08.2020 12:21


Էդուարդ Հարությունյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ

Էդուարդ Հարությունյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Էդուարդ Հարությունյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ:

«Արտաքին գործերի նախարարության անձնակազմի կառավարման վարչության դիվանագիտական ծառայության կազմակերպման բաժնի առաջին քարտուղար Էդուարդ Գարեգինի Հարությունյանին նշանակել վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ՝ 1 տարի ժամկետով»,-ասված է որոշման մեջ:

2020թ. հուլիսի 9-ին Մանվել Ավետիսյանն ազատվել էր վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետի պաշտոնից։

Այս խորագրի վերջին նյութերը