Քաղաքական

31.08.2020 14:41


Եվրասիական տնտեսական հանձնաժողովում ՀՀ ներկայացուցիչը կասկածվում է չարաշահումների մեջ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովում ՀՀ ներկայացուցիչը կասկածվում է չարաշահումների մեջ

«Փաստինֆո»-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում սկանդալ է հասունանում։ 2018թ. հեղափոխությունից հետո ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար նշանակված Գեղամ Վարդանյանը, որը 2019թ.-ից զբաղեցնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում ՀՀ ներկայացուցչի պաշտոնը, կասկածվում է վատնումներ և չարաշահումներ կատարելու մեջ։

Հանձնաժողովի մեր աղբյուրի փոխանցմամբ, ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի հանձնարարությամբ՝ ներքին քննություն է սկսվել, որը միտված է պարզելու Վարդանյանի կողմից տնօրինվող միջոցների վատնման մասին տվյալներն ու հնարավոր կոռուպցիոն ռիսկերը։ ՀՀ ներկայացուցիչը կասկածվում է գիտահետազոտական աշխատանքների համար հասկացված ֆինանսական միջոցների վատնման և տենդեռների հայտարարման կանոնների խախտման մեջ։

Ըստ տեղեկությունների, քննության համար հիմք են հանդիսացել տվյալները, համաձայն որի՝ Գեղամ Վարդանյանն, օգտագործելով պաշտոնեական դիրքը, աշխատանքի է տեղավորվել իր մերձավորներին, որոնց միջոցով փորձել է ազդել տենդեռների վերաբաշխման վրա։ Մասնավորապես, նոր պայմաններ են առաջ քաշել կապալառուների առջև, որպեսզի գործող կազմակերպությունների մասնակցությունը դառնա անհնար և մրցույթում հաղթեն նոր ընկերություններ՝ կոռուպցիոն սխեմաների գործադրմամբ։

«Գեղամ Վարդանյանը ԵՏՀ-ում իրականացնում է նախարարի գործառույթներ և կոչված է համակարգելու ներքին շուկաների և ինֆորմացիզացիայի աշխատանքները, որոնք բառացիորեն ձախողել է։ Արդեն իսկ արձանագրված փաստ է, որ Վարդանյանի պաշտոնեական անգործության հետևանքով տապալվել է ինտեգրված տեղեկատվական համակարգի զարգացման աշխատանքները, ինչը միտված է ապահովելու Եվրասիական տնտեսական հաձնաժողովի անդամ երկրների մաքսային և այլ թվայնացված ընդհանուր համակարգերի շահագործման անխափանությունը»,-ասաց մեր զրուցակից ԵՏՀ պաշտոնյան՝ ընդգծելով, թե կա վարկած, որ հայկական կողմը միտումնավոր է անգործություն դրսևորում հանձնաժողովի աշխատանքները տապալելու համար։

Այս խորագրի վերջին նյութերը