«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը լրագրողների հետ խոսել է տարածաշրջանային խնդիրների մասին։
Նա նշել է, թե միջազգային հանրությունը հասկանալով, որ ԼՂ խնդիրը տվյալ ձևաչափի մեջ չի լուծվում, ծրագիր է մշակել, որով որոշում է կայացվել Անդրկովկասի երեք հանրապետությունները, այդ թվում և Լեռնային Ղարաբաղը, Աբխազիան ու Օսիան, ինչ–որ ձևով ինտեգրել Եվրամիության մեջ՝ օգտագործելով Կիպրոսի լուծման տարբերակի քննարկման ձևը։ Մայրաքաղաքը եթե, օրինակ, այն կոչվի Միացյալ Կովկասյան Հանրապետություններ, դառնալու է Թբիլիսին։ Ըստ նրա՝ դրանով է պայմանավորված Եվրամիության ու Եվրախորհրդի կոչը, որ նրանց ներկայացուցիչները կապեր հաստատեն չճանաչված պետությունների հետ։
–Այսինքն՝ չկան սահմաններ, ու չկա Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման սկզբունքի հարց, չկա տարածքային ամբողջականության խնդիր,–ընդգծել է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահը։
Ա. Կարապետյանը բացատրել է, թե ինչով է սա վտանգավոր։ Նրա կածիքով՝ եթե վերանան ներքին սահմանները, որպես այդ գործընթացի շարունակություն՝ կբացվի և հայ–թուրքական սահմանը. «Այդ դեպքում կստացվի 18 մլն քրդեր, 18 մլն ադրբեջանցիներ, տիտուլային ազգերը՝ թուրքերն ու պարսիկները, և 2 միլիոնանոց Հայաստան։ Եթե նրանք որոշեն «Նովրուզ Բայրամ» նշել Հայաստանում, ու նրանց կեսն էլ մնա այստեղ, դեմոգրաֆիայի լուրջ փոփոխություններ կլինեն»։
Եվրամիությունը ԼՂ հարցով ծրագի՞ր է մշակել

7or.am