Կարծիք

01.09.2020 11:48


Միայն երկու փողոցում 30 տարածքում բիզնես է փակվել

Միայն երկու փողոցում 30 տարածքում բիզնես է փակվել

«Կորոնավիրուսը տնտեսական նոր հնարավորություն է»,-ասաց աշխարհի ամնատգետ վարչապետը:

Այս լուսանկարը հավաքական կերպարն է, այստեղ պատկերված են Երևանի ամենաբանուկ փողոցներից երկուսի՝ Թումանյանի և Սայաթ-Նովա փողոցների այն բիզնես տարածքները, որոնք ժամանակ առաջ աշխատում էին: Հիմա միայն այդ երկու փողոցներում 30 տարածք վարձով է տրվում:

Սա՞ է արդյոք տնտեսական հնարավորությունն ու հեղափոխությունը:

30 տարածքում բիզնես է փակվել, սա նշանակում է առնվազն 90 ընտանիք զրկվել է եկամտից (30 տարածքի սեփականատեր, 30 բիզնեսի սեփականատեր և առնվազն 30 աշխատակից), հիշեցնեմ սա միայն երկու փողոցներում:

Նիկոլի Հայաստանը սա է և այսպես է նա հասկանում տնտեսությունը:

Նարեկ Մանթաշյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը