Eurasia.Expert. Փաշինյանի կառավարության անգործությունը Ամուլսարի հարցով կասեցրել է Հայաստանում խոշորոշորագույն ներդրումային ծրագիրը
«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը ռուսական «Евразия Эксперт» վերլուծական կայքի իր՝ «Ինչպե՞ս է «թավշյա հեղափոխությունը» և կորոնաճգնաժամը փոխել Հայաստանի տնտեսությունը» վերտառությամբ (Как «бархатная революция» и коронакризис изменили экономику Армении) հոդվածում անդրադարձել է Ամուլսարի ոսկու հանքավայրի՝ «Lydian Armenia» ընկերության կողմից շահագործման խնդրին, որը ներկայացնում ենք ստորև.
««Ամուլսարի պարադոքսը»
Օգտակար հանածոների արդյունահանման տեմպերի աճին զուգահեռ վերջին երկու տարիների ընթացքում անկում է ապրում Հայաստանի տնտեսության մեջ արտասահմանյան ուղիղ ներդրումների ծավալը: Այսպես՝ 2019 թ. տվյալների համաձայն, տվյալ ցուցանիշը կազմել է $254,5 մլն դոլար, սակայն արտասահմանյան ուղիղ ներդրումների արտահոսքի պատճառով II և III եռամսյակում արտասահմանյան ներդրումների մաքուր ներհոսքը հունվար-դեկտեմբերին կազմել է $16,8 մլն դոլար:
Հարկ է նշել, որ արտասահմանյան ներդրումների բացասական դինամիկան հիմնականում ձևավորվել է Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործմամբ զբաղվող «Lydian Armenia» ընկերության կողմից իրականացվող ծրագրերի փաստացի դադարեցման հետևանքով: Արդյունքում արտասահմանյան ուղիղ ներդրումների զգալի արտահոսքը Հայաստանից հաշվետու ժամանակահատվածում պայմանավորված է ընկերության ներդրումների զրոյացման հետ. կրճատումը կազմել է $42,5 մլն դոլար:
Իրավիճակի պարադոքսը կայանում է հենց նրանում, որ խոշոր ներդրող հանդիսացող «Lydian» ընկերությունը զրկված է գործունեություն իրականացնելու հնարավորությունից, և դա այն պայմաններում, երբ երկրում գործող մյուս հանքարդյունաբերական ընկերություննեը շարունակում են ակտիվ ավելացնել իրենց արդյունահանման և վաճառքի տեմպերը:
Կարևոր է հասկանալ և այն, որ կորոնավիրուսի համաճարակը կտրուկ խթանել է ոսկու միջազգային գները, որոնք վերջին շրջանում տատանվում են մեկ ունցիայի համար $1900 և $2000 դոլարի միջակայքում:
Փորձագետների գնահատմամբ, ոսկու միջազգային գների նման պայմաններում «Lydian Armenia» ընկերությունը ընթացիկ տարում հայաստանյան բյուջեի համար կապահովեր մինչ $150 մլն դոլար հարկային մուտքեր: Սակայն չկա քաղաքական որոշում՝ չկան ներդրումներ, չկան նաև հարկային մուտքեր:
Իրավիճակն ավելի պարադոքսալ է դառնում, եթե հաշվի առնենք այն փաստը, որ Հայաստանի կառավարությունը 2019 թ. լիբանանյան ELARD ընկերությանը $400 հազար դոլար է հատկացրել, որպեսզի այդ ընկերությունն անկախ փորձաքննություն անցկացնի և եզրակացություն տա հանքավայրի անվտանգ (կամ ոչ անվտանգ) լինելու մասին: Գումարները հատկացված են, փորձաքննությունն իրականացված է, լիբանանյան կազմակերպությունը մի շարք վերապահումներով գնահատել է նախագիծը որպես՝ անվտանգ շահագործման համար, սակայն «սայլը տեղից չի էլ շարժվել», և ծրագիրը շարունակում է սառեցված մնալ:
Վերը շարադրվածը վկայում է, որ Հայաստանի տնտեսությունը ծանր ժամանակներ է ապրում, իսկ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման հարցը ցույց է տվել Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության անվճռականությունը հարցերի լուծմանգործում, որոնք կարող են հասարակության որոշ շրջանում, տվյալ դեպքում բնապահպանների մոտ դժգոհություն առաջացնել: Անգործությունը, որը մի կողմից զրկել է պետությանը ներդրումներից, մյուս՝ բերել նրան, որ «Lydian» ընկերությունը կարող է դիմել միջազգային արբիտրաժի, և ներդրումների ու հարկերի փոխարեն Հայաստանը կստանա դրամական նոր պարտականություններ: Դա, իր հերթին, կարող է ևս մեկ խնդիր դառնալ հայկական տնտեսության համար, որը կորոնավիրուսի պատճառով առաջացած խնդիրների հետ միասին կարող է կրել ևս մեկ շոշափելի վնաս»:

Աղբյուրը՝ Zham.am