Քաղաքական

01.09.2020 13:47


Երևանը և Բաքուն կարող են շահագրգռված լինել հարաբերություններում լարվածության թուլացման մեջ․ Լավրով

Երևանը և Բաքուն կարող են շահագրգռված լինել հարաբերություններում լարվածության թուլացման մեջ․ Լավրով

Հայաստանը և Ադրբեջանը շահագրգռված են, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված իրավիճակը նորմալանա: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ՄԳԻՄՕ-ի՝ Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի ուսանողների և դասախոսների հետ հանդիպմանը:

Նա հաղորդել է, որ նախօրեին շփվել է արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ:

«Մենք զգացում ունենք, որ երկու կողմն էլ շահագրգռված են, որպեսզի իրավիճակը հանդարտվի, որպեսզի վերսկսվեն հանդիպումները, որոնք տարածաշրջանում կազմակերպում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները»,-ասել է Լավրովը:

Աղբյուրը՝ panorama.am

Այս խորագրի վերջին նյութերը