Կարծիք

01.09.2020 16:26


Ադրբեջանական իշխանափոխությունը Հայաստանում կամ քանի՞ արծաթ արժե քո Հայրենիքը

Ադրբեջանական իշխանափոխությունը Հայաստանում կամ քանի՞ արծաթ արժե քո Հայրենիքը
Նախապես ուզում եմ ասել, որ խոր հարգանք եմ տածում բոլոր այն ըմբոստ հոգիների նկատմամբ, ովքեր այսօր իրենց բողոքն են արտահայտում՝ ի շահ մեր սերունդների ապագայի, ի շահ մեր ազգային ինքնության և հայրենիքի։ Ուզում եմ ավելացնել, որ ես չեմ հասկացել և չեմ հասկանում «ինչ-որ մեկ»-ական լինելու գաղափարը։ Կա մեկ գաղափար՝ ՀԱՅՐԵՆԻՔ և բոլորի հետ, ով կիսում է այդ գաղափարը, ես թիմակից եմ։ Այնպես որ խոսքս ուղղում եմ նաև իմ թիմակից ընկերներին։
Ես հասկանում եմ՝ բողոքները հիմնավոր են, սակայն արդյոք բողոքը այս «պաշտոնյաների՞ն» է վերաբերվում, ովքեր իրենց կյանքով իսկ չէին էլ կարող երազել իրենց նախարարություններում նույնիսկ մի «Ճ» դասի բաժին ղեկավարել...
Հարցս իհարկե հռետորական է։ Սակայն եկեք ֆանտաստիկայի մեջ պատկերացնենք, որ Նիկոլ Փաշինյանը 7-րդ դասարանի կրթություն ունի կամ ասենք «9 օխչարի խելք», և աշխատանքից ազատում է այն ազգադավ դասալիքներին, ում դեմ հիմա ակցիաներ ենք իրականացնում։ Արդյոք դա բավարարելո՞ւ է ընդդիմադիր դաշտի պահանջները... Վե՞րջ... Երջանիկ ենք ու ապահո՞վ...
Եկեք ֆիքսենք վերջապես, որ 2018 թվականին, Թուրքիայի և ադրբեջանի ֆինանսավորմամբ և ակտիվ միջամտությամբ, նրանց գործակալ Նիկոլ Փաշինյանը զավթեց ՀՀ իշխանությունը։ Բնականաբար, նրա նպատակը չպիտի լիներ Հայաստանը կառուցելը, այլ պիտի լիներ այն քանդելը։ Ձեզ համար զարմանալի չէ՞, որ բացի ասֆալտից ոչ մի բան այս երկրում չի կառուցվում։ Վարչապետը ստում է բամբակագործության, հեռուստացույցների արտադրության և բազում այլ բաների մասին, որոնք գոյություն չունեն և ասֆալտ է փռում... Մի խոսքով, դե բնական է, որ իշխանության գալով հո ակնհայտ չէր ասելու, որ ադրբեջանական պատվեր է կատարում, այլ հայրենասիրական լալահառաչ ճառեր ասելով, պիտի փորձեր քանդել Հայաստանը։ Ինչպե՞ս... Դե, իհարկե, արայիկհարությունյաններին, արսենթորոսյաններին, զարուհիբաթոյաններին բերելով այնպիսի պաշտոնների, որոնց մասին սրանք նույնիսկ չեն էլ երազել՝ հստակ հասկանալով, որ սրանք՝ 1. առանց քննարկելու կկատարեն իր, ասինքն՝ Ալիևի հրամանները և 2. նույնիսկ ոչինչ չանելու դեպքում իրենց ոչ արհեստավարժությամբ արագ տեմպերով կքանդեն ազգի հիմնասյուները՝ կրթություն, գիտություն, մշակույթ, սպորտ, առողջապահություն, սոցիալական ապահովություն... և վերջապես՝ ազգային ինքնություն, բարոյականություն... Կարծես թե հենց այս նախարարություններից է հիմնական բողոքը։ Բայց դե ՀՀ-ի համար անչափ կարևոր գյուղատնտեսության և սփյուռքի մասին չենք էլ խոսում։ Չենք խոսում այն մասին, որ այդ նախարարությունները օպտիմիզացվեցին, ու օրինակ՝ գյուղացին բոլորովին «անտեր» մնաց։ Խաղողի մթերումից տեղյա՞կ եք... այդպիսի բան հիմա Հայաստանում կա՞...
Մի խոսքով ուզում եմ անդրադառնալ դեռևս 2018 թվականի հուլիսին ադրբեջանի կառավարության լայնացված նիստի ժամանակ Ալիևի՝ մի հանրային խոսքի, որն ասել է հանրագումարի բերելով 2018 թվականի առաջին կիսամյակը։ Ալիևը հայտարարել է, որ ԲԱՔՈւՆ ԲԱՎԱԿԱՆ ԼՈւՄԱ Է ՆԵՐԴՐԵԼ, ՈՐՊԵՍԶԻ ՀԱՅԱՍՏԱՆՈւՄ ՀԵՂԱՓՈԽՈւԹՅՈւՆԸ ՀԱՂԹԻ, ԵՎ ԴՐԱ ԱՐԴՅՈւՆՔՈւՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ ԴԱՌՆԱ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ։
Կրկնում եմ, սա Ալիևի խոսքերն են դեռևս 2018 թվականի հուլիսին, երբ բռնի հեղաշրջումը դեռ թարմ էր և մենք տարված այդ էյֆորիայով չէինք էլ նկատում, թե ինչ են ասում, այլ արբեցած էինք «հայ ժողովրդի հաղթնակով»... հայ ժողովրդի՞, թե՞ ադրբեջանցի... Հա, բոլոր նրանք, ովքեր Հանրապետության հրապարակում արդարություն էին փնտրում, պարզվում է՝ գործում էինք Ալիևի հրահանգով։
Հիմա նույնպես, բոլոր այն մարդկանց, ովքեր կան, իրական են (որովհետև իրենք քիչ են) և ինչ-ինչ համոզմունքներից ելնելով պաշտպանում են ադրբեջանական իշխանափոխությանը Հայաստանում, ուզում եմ հարց տալ՝ ՔԱՆԻ՞ ԱՐԾԱԹ ԱՐԺԵ ՔՈ ՀԱՅՐԵՆԻՔԸ... Խաբվա՞ծ ես եղել... Դե հիմա իմացա՛ր...
Խոսքս ստյոպիկսաֆարյանական ֆեյքեր, առասպելական՝ ռեգինապռազյանների և ավագպապոյանների մասին չէ։ Սրանք կոնկրետ շահ ունեն և 30 արծաթով գիտակցված վաճառում են ՄԵՐ հայրենիքը, քանզի իրենք հայրենիք չունեն։
P.S. Ժողովուրդ, երբ կարդում եք ստյոպիկսաֆարյանական՝ «տեսեք թե ինչ ասեց Ավագ Պապոյանը X-ի մասին» վերնագիրը, երբևէ հարց տվե՞լ եք Ձեզ, թե Ո՞Վ Է ԱՎԱԳ ՊԱՊՈՅԱՆԸ... Երեկ մի քաղաքացի, ով տաքսի էր վարում, սիմվոլիկ անվանենք նրան «Ավագ Պապոյան», ԳԻՏԵ՞Ք ԻՆՉ ՍՈւՐ ԱՐՏԱՀԱՅՏՎԵՑ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԱՍԻՆ, ՆԱ ՄՈՏԱՎՈՐԱՊԵՍ 40 ՐՈՊԵ ԱՆԸՆԴՄԵՋ ՀԱՅՀՈՅՈւՄ ԷՐ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԾՆՈՂՆԵՐԻՆ՝ ՀԻՄՆԱՎՈՐԵԼՈՎ, ԹԵ ՉՊԵՏՔ Է՝ «ՆԻԿՈԼԻ ՆՄԱՆ ՎԻԺՎԱԾՔԻ ԼՈւՅՍ ԱՇԽԱՐՀ ԲԵՐԵԻՆ...»։ Դե՞... ))))
P.P.S. Հա, չմոռանամ ասել, որ աշխարհի երեսին ապրում են միլիոնավոր ավագպապոյաններ և ստյոպիկսաֆարյաններ, ովքեր իրենց կնոջից մեկ բաժակ սուրճ խնդրելուց առաջ խորը մտածում են, թե դա ոնց անեն, որ հատակ լվալու փայտով մեջքից հարված չստանան ու չդառնան «տորպեդոյի» ֆուտբոլիստ, սակայն քանի որ տանը պաշտպանված նստած են՝ թաքնված իրենց համակարգչի ետևում, «ասլան կտրած», սուր արտահայտվում են մարդկանց մասին, ում նույնիսկ մոտիկից չեն էլ տեսել... ՄՏԱԾԵՔ ԺՈՂՈՎՈւՐԴ, ԳԼՈւԽԸ ՄԻԱՅՆ ՍԱՆՐՎԵԼՈւ ՀԱՄԱՐ ՉԷ...

Այս խորագրի վերջին նյութերը