Կարծիք

01.09.2020 19:06


Վերջացած սրիկային «բրթում» եք առաջին գիծ, որ ի՞նչ անեք

Վերջացած սրիկային «բրթում» եք առաջին գիծ, որ ի՞նչ անեք

Հետաքրքիր է, փաստաթղթեր կեղծելու միջոցով բանակից թռած գործ տվող հայտնի երեսփոխանի` ԼԳՊՏ-ների «հովանավոր» Բաբաջանյան Արմանի անդրօվկիանոսյան տերերը սրան որպես ի՞նչ են «բրթում» առաջին գիծ։

Եթե` որպես «ժողովրդի վարչահրամայապետի» այլընտրանք, որով ժամանակի «իքս» պահին` պիտանելիության ժամկետն սպառվելուց հետո, կարելի է փոխարինել Նիկոլին`ապա չարաչար սխալվում են. մեր բազմաչարչար ժողովուրդը «շողուլից» այնքան չի ընկել, որ կուլ տա այդ խայծը։

Եթե ցանկացած պարկեշտ մարդու մոտ հակակրանքից ու զզվանքից բացի, ոչինչ չառաջացնող այդ արգահատելի կերպարին որպես Նիկոլի փոխարինիչ ներկայացնելով` ռուսների՛ն են ուզում բան հասկացնել (իբր` Նիկոլին մերժում եք, որ ի՞նչ անեք` մրից դուրս գաք, մրջո՞ւրն ընկնեք), դա՛ էլ չի աշխատի` Կրեմլում հիմարներ չեն նստած. այնքան միամիտ չեն, որ տեղի տան նման պարզունակ «հնարքներին»։

Իսկ թե ինչո՞ւ են Հայաստանի պաշտպանության նախարարության և Արցախի հանրապետության ռազմաքաղաքական վերնախավի որոշ ներկայացուցիչներ ջուր լցնում այդ ջրաղացին, ա՛յ, սա արդեն մտածելու բան է...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը