Կարծիք

02.09.2020 16:31


Հետաքրքիր դրվագ ֆրանսիական պատմությունից

Հետաքրքիր դրվագ ֆրանսիական պատմությունից
1873թ. Գերմանիայից կրած պարտությունից և կայսր Նապոլեոն Գ-ի գահընկեցությունից հետո, ֆրանսիական խորհրդարանը կանգնած էր երկրի պետական կարգի ընտրության առջև: Բոլորը հանգում էին այն եզրահանգման, որ ֆրանսիական գահին պետք է բազմի Հենրի Նավառացու ուղիղ ժառանգ կոմս Հենրի Շամբորը: Կոմսը մի պայման դրեց՝ ֆրանսիական եռագույն հեղափոխական դրոշի՝ կապույտ-սպիտակ-կարմիր, փոխարեն պետական դրոշ պետք է լիներ Ֆրանսիայի թագավորների պատմական 700-ամյա դրոշը՝ սպիտակ գույնի և շուշաններով: Այս վեճը դարձավ հիմնաքարային, արդյունքում Պատգամավորների պալատը մեկ ձայնի առավելությամբ Ֆրանսիան հռչակեց հանրապետություն, ինչպիսին այն մնում է մինչ օրս:
Կոմս Հենրին խելառ չէր, հակառակը՝ շատ խելացի ու համակրելի անձնավորություն էր:
Հիմա հարց հայերիս՝ քանի՞ հոգի եք հանդիպել ձեր կյանքում, ով պապերի հիշատակի ու պատվի համար կհրաժարվեր գահից՝ դրանից բխող «կայֆերով ու կայծերով»։
Տիգրան Աթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը