Մենք ճապոնացիների մասին Զարեհ Սինանյանի հայտարարությունը դիտարկում ենք որպես իր կողմից արված անձնական հայտարարություն. Նաղդալյան
Արդյոք Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հրավիրվե՞լ է ԱԳՆ՝ կապված իր հայտնի հայտարարության հետ, որ ճապոնացիները չինացիների ու կորեացիների սինթեզն են:
Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ճեպազրույցի ժամանակ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը նշեց, որ Սինանյանը կառավարության անդամ է, ԱԳՆ-ն կառավարության մաս կազմող մարմին. «Կոռեկտ չէ կառավարության մեկ անդամին հրավիրել մեկ այլ անդամի մոտ: Դա ընդունված չէ»:
Նաղդալյանը նաև նշեց, որ կառավարության տարբեր անդամների միջև կա սերտ համագործակցություն տարբեր հարցերի շուրջ:
«Մենք պարոն Սինանյանի հայտարարությունը դիտարկում ենք որպես իր կողմից արված անձնական հայտարարություն»,-հավելեց նա:
Արդյոք այս հայտարարությունից հետո Մնացականյանն ու Սինանյանը հանդիպե՞լ են: Նաղդալյանն ասաց, որ այս օրերի ընթացքում նրանք գրեթե ամեն օր հանդիպում են, սակայն ինքը չգիտի՝ կոնկրետ այդ թեմայով խոսակցություն եղել է, թե՝ ոչ, եթե պետք է կարող է ճշտել:

Աղբյուրը՝ analitik.am