Քաղաքական

02.09.2020 13:36


Հայաստանը Թուրքիային չի դիտարկում որպես ԼՂ հիմնախնդրի կարգավորման միջնորդ. ՀՀ ԱԳՆ

Հայաստանը Թուրքիային չի դիտարկում որպես ԼՂ հիմնախնդրի կարգավորման միջնորդ. ՀՀ ԱԳՆ

Հայաստանի Հանրապետությունը Թուրքիային չի դիտարկում որպես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման միջնորդ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 2-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Թուրքիան իր պահվածքով, կարծես, իրապես ցանկանում է իրեն դրսևորել որպես հակամարտության կողմ, ինչը Թուրքիայի ապակայունացնող քաղաքականության հերթական դրսևորումն է: Տպավորությունն այնպիսին է, որ Հայաստանը շրջափակման ենթարկող երկիրը՝ երկիր, որը չի ճանաչում և, անգամ, արդարացնում է Հայոց ցեղասպանությունը, փորձում է հանդես գալ որպես տուժած կողմ»,-ասաց Նաղդալյանը:

ԱԳ նախարարի մամուլի խոսնակը նշեց, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման միակ ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է: Հայաստանը Թուրքիային չի դիտարկում որպես միջնորդ և իր քաղաքականությունը Թուրքիայի հանդեպ իրականացնում է հենց այս գնահատականի հիման վրա:

Այս խորագրի վերջին նյութերը