Պարգևավճար տալով դուք ընդունում եք, որ ձեր ամբողջ ապարատը կոռուպցիոներ է. Զարուհի Փոստանջյան (տեսանյութ)
Պաշտոնական տվյալներ կան, որ պաշտոնյաները ստացել են 100 մլն դոլարից ավելի պարգևավճար: Սա նշանակում է, որ նրանք զարտուղի ճանապարհով մտել են մեր պետության բոյւջեի մեջ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:
«Հիմնավորում են, որ այդ պարգևավճարները տալիս ենք, որ պաշտոնյաները կոռումպացված չլինեն: Սա նշանակում է, որ դուք ի սկզբանե մարդիկ եք հրավիրել բարձր պաշտոններում աշխատելու, որոնք կոռուպցիան հակումներ ունեն, բայց դուք ստիպված հիմա իրենց տալիս եք պարգևավճար, որ կոռուպցիան գործարքների մեջ չլինեն:
Այսինքն դուք ընդունում եք, որ ձեր ամբողջ ապարատը կոռուպցիոներ է: Այսինքն դու նախապես չես հրավիրել բարեվարքություն ունեցող մարդկանց, այլ հրավիրել ես այնպիսի անձանց, որոնք պատրաստ են կատարել կոռուպցիոն գործարքներ ու գողություն: Դու սրանով ընդունում ես, որ դու գողերին ու ավազակներին ես հրավիրել աշխատանքի»,-ընդգծեց նա: