Քաղաքական

02.09.2020 18:58


Վահե Գրիգորյանն իրենով է արել Ալվինա Գյուլումյանի աշխատասենյակը

Վահե Գրիգորյանն իրենով է արել Ալվինա Գյուլումյանի աշխատասենյակը

Մինչ Սահմանադրական դատարանում զբաղված են իշխանության ստեղծած ճգնաժամի հաղթահարման ելքեր փնտրելով, ՍԴ ինքնահռչակ նախագահ Վահե Գրիգորյանը հասցրել է լուծել իրեն հուզող գլխավոր հարցերից մեկը՝ տեղափոխվել է Ալվինա Գյուլումյանի աշխատասենյակ:

ՍԴ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ տեղափոխման գործընթացն իրականացվել է խիստ ծածուկ, իսկ անունը դռանը փակցվել է միայն վերջում։

«Նշված «օպերացիան» իրականացվել է աշխատակազմի ղեկավարի լիազորությունները ժամանակավորապես կատարող Սամվել Առաքելյանի աջակցությամբ, ով նաև ապօրինի կերպով վերադարձրել էր ԲՀԿ պատգամավորների դիմումը:

Ընդ որում, Ալվինա Գյուլումյանը, ում իրերը գտնվել են սենյակում, չի իրազեկվել իրերը սենյակից հանելու մասին, փոխարենը՝ նրա անձնական իրերը սենյակից հանել և նրա տուն են ուղարկել այլ անձինք»,- ասաց մեր աղբյուրը։

Փաստացի, ՍԴ ինքնահռչակ նախագահը, շուրջ մեկ տարի չաշխատելու, սակայն աշխատավարձ ստանալու ծանրաբեռնված տարվանից հետո որոշել է ինքնապարգևատրվել Գյուլումյանի աշխատասենյակով և իրականացնել մանկության վաղեմի երազանքը՝ քրտնաջան աշխատած դատավորներին, ինչո՞ւ ոչ՝ ապագա փոխնախագահին զրկելով լավ աշխատասենյակ ունենալու հնարավորությունից:

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը