Կարծիք

02.09.2020 21:33


Բա ծաղիկնե՞րն ուր էին

Բա ծաղիկնե՞րն ուր էին

Վարչապետի կնոջ այսօրվա «ֆոտոսեսիային» կարևոր` շատ կարևոր մի բան էր պակասում։

Երևակայությանը զոռ տալու դեպքում դեռ ինչ-որ կերպ կարելի է «մարսել» Սոսե մայրիկի դերի մեջ մտած փափկասուն տիկնոջ կողմից շրջանառության մեջ դրված թեզը, թե զինվորական «համազգեստը» հագին, ավտոմատը` ուսին դիրքերում ֆռֆռալը, «հետախույզ-հետախույզ» խաղալը, այդ ամենը տեսալուսանկարահանելն ու ինքնագովազդվելը բացառապես «հանուն խաղաղության» է։

Բա լավ, ծաղիկնե՞րն ուր էին։

Մեկը չկա՞ր` գլխի գցեր, որ «մի ձեռքում` ծաղիկ, մյուս ձեռքում` ավտոմատ» տարբերակը շատ ավելի համոզիչ փաստարկ կլիներ տիկնոջը Նոբելյան մրցանակի ներկայացնելու համար...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը