Կարծիք

03.09.2020 09:46


Կեղծ խաղաղասիրություն, կեղծ ռազմահայրենասիրություն, դատարկ բեմադրություններ, ցինիկ դերասաններ

Կեղծ խաղաղասիրություն, կեղծ ռազմահայրենասիրություն, դատարկ բեմադրություններ, ցինիկ դերասաններ
Ընդամենը 2 տարի պահանջվեց, որ փամփուշտից զարդ սարքելու կոչերը փոխարինվեն «կանայք պետք է հրազենից օգտվել իմանան» կոչերով։
Եւ այն մարդիկ, որոնք 2 տարի առաջ փրփուրը բերաններին ապացուցում էին, որ ճիշտը զարդն ա, հիմա նույն եռանդով համոզում են, որ ճիշտը փամփուշտն ա։
Անկեղծ հոգնել եմ թե՛ կեղծ խաղաղասիրությունից, թե՛ կեղծ ռազմահայրենասիրությունից, թե՛ այս դատարկ բեմադրություններից, թե՛ այս ցինիկ դերասաններից։
Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը