Կարծիք

03.09.2020 13:50


Նիկոլի վիճակն իսկապես աննախանձելի է թե՛ ներքին, և՛ թե արտաքին քաղաքական զարգացումների առումով

Նիկոլի վիճակն իսկապես աննախանձելի է թե՛ ներքին, և՛ թե արտաքին քաղաքական զարգացումների առումով
Եթե հուզականությունը մի կողմ թողնենք, կտեսնենք, որ Նիկոլի վիճակն իսկապես աննախանձելի է թե՛ ներքին, և թե՛ արտաքին քաղաքական զարգացումների առումով: Մի կողմից շատ լավ է հասկանում, որ քաղաքական բեմահարթակի կամավոր և հաճույքով լքելը հնարավորություն է կորզելու հանդիսատեսի ծափահարությունները և խուսափելու նրանց սուլոցներից («հեղափոխության» անխախտ ընթացքի դեպքում հենց ինքն էր կարևորում դրա անհրաժեշտությունը և անգամ հող նախապատրաստում դրա համար), մյուս կողմից էլ, սակայն, հասկանում է, որ «հեղափոխությանն» արված խաղադրույքը շատ բարձր է, ինչից էլ առաջ է գալիս նրա տարաբնույթ տագնապը:
Ընդհանրապես, քաղաքականության պատմությունը յուրահատուկ մի առանձնահատկություն ունի. պետական գործիչներին «դատելուց» ավելի խիստ է դատում քաղաքական ժամանակաշրջանի վերջը, քան դրա սկիզբը: Սրա վերաբերյալ երկար խորհելու առիթ Նիոլը, կարծում եմ, պետք է որ շատ ունենա, որովհետև «վերջը բարի լինի» մեկնության ճշմարտացիությունը դեռևս ոչ-ոք չի վիճարկել:
Գարեգին Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը