Սերժ Սարգսյանի առողջական վիճակը՝ բանավեճի պատճառ դատարանում. նիստը հետաձգվեց (տեսանյութ)
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, հետաձգվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը։
Դատական այսօրվա նիստին ներկա չէր Սերժ Սարգսյանը։ Երրորդ նախագահի փաստաբան Ամրամ Մակինյանը հայտարարեց, որ իր պաշտպանյալի մոտ արձանագրվել է սուր շնչառական ֆոն։
Փաստաբանը դատարանին ներկայացրեց համապատասխան քաղվածքը, որով Սերժ Սարգսյանին ցուցված է բուժօգնության ստացում։
Դատավոր Վահե Միսակյանը նշեց, որ նիստը պետք է հետաձգի։
Մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանը հակադարձեց, որ բժշկական փաստաթղթի բովանդակությանը ծանոթանալուց չկային այնպիսի հիվանդություններ, որոնք օբյեկտիվորեն անձին զրկեին դատական նիստին ներկայանալու հնարավորությունից։
Դատախազը նշեց, որ եթե ամեն անգամ ներկայացնեն քաղվածք, որ, իբր, մի օր ամբաստանյալի ինքնազգացողությունն է վատացել, մի օր, իբր, պաշտպանյալի ինքնազգացողությունը, դատական նիստերն անվերջ կհետաձգվեն։
Ամրամ Մակինյանն էլ նշեց՝ ուզում է դատախազին հիշեցնել, որ խոսքը ՀՀ նախագահի մասին է ու պահանջեց նախագահի մասին խոսելիս հարգանք դրսևորել:
«Երբ որ հարգելի դատախազն ուսումնառություն էր ստանում տարրական դպրոցում, ՀՀ երրրոդ նախագահը ղեկավարում էր մի պատերազմ... ի՞նչ է նշանակում իբր, իբր, իբր»,-ասաց Մակինյանն, ինչից հետո վեճ սկսվեց իր ու դատախազի միջև։
Դատավորը կոչ արեց բանավեճի մեջ չմտնել։
Դատավոր Վահե Միսակյանն, այնուամենայնիվ, ասաց, որ Սերժ Սարգսյանի բացակայությունն այսօր անհարգելի չի համարում։
Դատական հաջորդ նիստը նշանակվեց հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին։