Կարծիք

03.09.2020 20:05


«Կացնային» վերաբերմունք․ Վահե Գրիգորյանի համար իր անձնական բարեկեցությունն է կարևոր

«Կացնային» վերաբերմունք․ Վահե Գրիգորյանի համար իր անձնական բարեկեցությունն է կարևոր

ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանի աշխատասենյակն են մտել, հավաքել անձնական իրերն ու ուղարկել նրան։ Այժմ չեմ ուզում անդրադառնալ ՍԴ-ում արհեստականորեն ստեղծված ճգնաժամի պատճառներին, դրանց օրինականությանը և այլն։ Նաև ենթադրենք, որ աշխատասենյակ մուտք գործելն ու այն, ըստ էության, «խուզարկելն» ու Ալվինա Գյուլումյանի անձնական իրերը հավաքելը բխում է օրենքի տառից։ Բայց չէ՞ որ գոյություն ունեն նաև չգրված, էթիկայի կանոններ, տարրական հարգանք անձի, մանավանդ իր մասնագիտական և մարդկային հատկություններով իրեն երբեք չարատավորած պաշտոնյայի նկատմամբ։ Եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ նշյալ գործողությունը կատարելու հրահանգ տվող Սամվել Առաքելյանը անձամբ ճանաչել և ջերմ հարաբերություններ է ունեցել Ալվինա Գյուլումյանի հետ, ապա այս պատմությունն ավելի քան անընդունելի է։ Լավ, մի՞թե հնարավոր չէր գոնե զանգահարել և զգուշացնել տիկին Գյուլումյանին, «վերևից» եկող հրամանի մասին և խնդրել գալ ՍԴ։

․․․Ինչ վերաբերում է Վահե Գրիգորյանի արագացված տեմպերով Ալվինա Գյուլումյանի աշխատասենյակի «սեփականաշնորհմանը», ապա կարելի է ենթադրել, որ Վահե Գրիգորյանի համար ոչ թե իր մասնագիտությունն ու ՍԴ-ն են կարևոր, այլ իր անձնական բարեկեցությունը։ Թե՞ ես սխալվում եմ, գուցե ավելի հարմարավետ աշխատասենյակում է գալիս մասնագետի ստեղծագործական մուսան, և միայն հին, նեղ, տարրական հարմարություններից, լուսավորությունից զերծ աշխատասենյակն էր պատճառը, որ Վահե Գրիգորյանն, ավելի քան մեկ տարի լինելով ՍԴ անդամ, ներեցեք՝ դատավոր, չէր կարողանում կենտրոնանալ, աշխատել և մասնակցել ՍԴ նիստերին․․․ իհարկե, չմոռանալով իր տանջանքների համար բարձր աշխատավարձ և պարգևավճարներ ստանալ։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը