Լրահոս

14.04.2011 10:54


ԱՄՆ–ը խոստովանել է, որ գործողությունից պաշտոնապես դուրս գալուց հետո էլ չի դադարել ռմբակոծել Լիբիան

ԱՄՆ–ը խոստովանել է, որ գործողությունից պաշտոնապես դուրս գալուց հետո էլ չի դադարել ռմբակոծել Լիբիան

Հղում անելով Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ գնդապետ Դեյվիդ Լեպանին՝ «Ռոյթերս» գործակալությունը հաղորդում է, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերի կործանիչները շարունակել են Լիբիայի հակաօդային ուժերին հարվածներ հասցնել նույնիսկ ռազմական գործողության հրամանատարությունը Հյուսիսատլանտյան դաշինքին հանձնելուց հետո։

«ՌԻԱ նովոստի»–ն գրում է, որ ԱՄՆ–ի զինված ուժերը ապրիլի 3–ին հայտարարեցին ռազմական գործողություններում իրենց անմիջազկան մասնակցությունը դադարեցնելու մասին՝ առաքելության ավարտի պարտականությունները հանձնելով Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային և ՆԱՏՕ–ի այլ դաշնակիցներին։

Պենտագոնը հայտարարել էր, թե իր դերակատարումը  ՆԱՏՕ–ի եվրոպական երկրներին աջակցելն է և Լիբիայի վերևում ոչ թռիչքային գոտու ապահովումը։

«Ասոշիեյթիդ փրես» գործակալությունը նշում է, թե Լեպանի խոսքերով՝ ԱՄՆ–ի ինքնաթիռները, չնայած դրան, անհրաժեշտության դեպքում շարունակում են ռումբեր գցել Լիբիայի հակաօդային օբյեկտների վրա։

Այս խորագրի վերջին նյութերը