Մի պոպուլիստ իր ռեյտինգի թվերն է հաշվում ու որոշում կայացնելու համարձակություն չունի
Կառավարության հիմնական գործառույթը որոշումներ կայացնելն է, ինչի համար մենք վճարում ենք աշխատավարձ, իսկ իրենք՝ պարգևավճարներ՝ բյուջեի հաշվին: Երբ կառավարությունն ունակ չէ որոշումներ ընդունել, բացասական պրոցեսները խորանում են ու վերածվում են մի բարդ հանգույցի:
Օրինակ, Ամուլսարի հարցում որոշման ընդունման անկարողության պատճառով բոլոր կողմերը մեծ ռեսուրսներ են վատնում: Հարյուրավոր բնապահպաններ իրենց ժամանակն անցկացնում են Ամուլսարի բնագծերը պաշտպանելով, ոստիկանությունն իր ռեսուրսներն է ծախսում՝ բյուջեի հաշվին, պատնեշի դեր կատարելով Լիդիանի ու բնապահպանների միջև, տարածաշրջանի մարդիկ չգիտեն իրենց ապագան ոնց կառուցեն՝ հանգստյան գոտու բիզնես զարգացնեն, թե՛ մասնագիտանան որպես հանքափորներ, գյուղացիները չգիտեն ներդրումներ անեն ֆերմերային ոլորտում, թե՛ այլ տեղ իրենց ճակատագիրը որոնեն: Լիդիանը նույնպես չգիտի՝ պատրաստվի արբիտրաժ դիմել, թե հույսեր պահի ու այսպես անվերջ:
Բոլորը ծախսում են ռեսուրսներ, ունեն անորոշ ապագա ու այդ ամենը նրա համար, որ մի պոպուլիստ իր ռեյտինգի թվերն է հաշվում ու որոշում կայացնելու համարձակություն չունի:

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից