Քաղաքական

04.09.2020 14:36


Պարետի ինստիտուտը վերանում է, դիմակներ կրելու պարտադիր պահանջը՝ ոչ (տեսանյութ)

Պարետի ինստիտուտը վերանում է, դիմակներ կրելու պարտադիր պահանջը՝ ոչ (տեսանյութ)

«Պարետի ինստիտուտը վերանում է»,-ԱԺ-ում հայտարարել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը։

Ինչպես արդեն «Փաստինֆո»-ն հայտնել է՝ ՀՀ ԱԺ-ում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը:

Նախատեսվում է, որ արտակարգ դրության վերացումից հետո ՀՀ կառավարությունը հանրապետությունում վարակիչ հիվանդությունների տարածման և բռնկման, ինչպես նաև արտակարգ իրավիճակների դեպքում կկարողանա կարանտին հայտարարել ամբողջ հանրապետությունում, սահմանային անցակետերում։

Փոխնախարարը հայտարարեց, որ օրենքով նախատեսված են սահմանափակումներ, որոնց կիրառումն արդեն կառավարության տիրույթում է։ Այսինքն՝ կառավարությունը կարանտին հայտարարելու որոշմամբ իրավասու է ամրագրել նաև սահմանափակումները։

Անդրադառնալով հավաքների, ռեստորանների գործունեության սահմանափակումներին՝ Ռ.Գրիգորյանը նշել է, որ նախնական քաղաքականությունն այն է, որ սահմանափակումները պետք է պահպանվեն։ Ավելին՝ պահպանվելու է նաև դիմակների կրման հետ կապված պարտադիր պահանջը, թե ինչպիսի, կորոշի կառավարությունը։

«Կառավարությունը պետք է սահմանի դիմակի կրման անհրաժեշտությունը, առողջապահության նախարարությունը պետք է հաստատի դիմակի կրման հետ կապված դեպքերը և անհրաժեշտ պաշտպանիչ անհատական միջոցները»,-հայտարարեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը