Կարծիք

04.09.2020 15:31


Այս իշխանությանը խանգարում է 2 հատկություն՝ նախանձը և մեծամտությունը

Այս իշխանությանը խանգարում է 2 հատկություն՝ նախանձը և մեծամտությունը

Փաշինյանը նախանձով է լցված Նախագահ Քոչարյանի հանդեպ։

Իր անճարակության, փորձի պակասի, գեոպոլիտիկ պատկերացումների բացերը նա ներքուստ համեմատում է Քոչարյանի հարցազրույցներում հնչեցրած մտքերին և նախանձում, նա նախանձում է նաև անցյալին, երբ պատերազմ էր, Քոչարյանը մնաց և ընտանիքին անգամ չփորձեց անվտանգ գոտի տեղափոխել, նա կռվեց և հաղթեց, երբ երկրի զարգացման խնդիր կար, ավերակների վերածած տնտեսությունը առողջացրեց և թռիչքային աճ ապահովեց, երբ քրեական հետապնդում սկսեցին, Քոչարյանը չփախավ, եկավ և կանգնեց պարզ ճակատով՝ տղամարդավարի, իսկ Փաշինյանը պատերազմի ժամանակ թողեց հայրենի տունը և փախավ, ընտանիքի զսպվածությունը նույնիսկ իր ուժերից վեր է, նա փլուզում է տնտեսությունը, նա, երբ քրեական հետապնդում էր սկսվել, փախավ և 2 տարի փախած մնաց և սա ևս նրա նախանձը բազմապատկում է:

2-րդը մեծամտությունն է, ամեն ինչ գիտենալու և ամենագետ լինելու բարդույթը, որ խանգարում է իրենց սովորել, նոր գիտելիքներ սերտել և յուրացնել, այ հենց սա է իրենց անհաջողությունների պատճառը:

Հիմա մեր ժողովուրդը բախտի բերմամբ, թե պատահմամբ կամ թե սեփական սխալով հայտնվել է մեկ անձի նախանձի ու մեծամտության գերու դերում:

Կա արդյոք լուծո՞ւմ, իհարկե կա և այդ լուծումը սարերի ետևում չէ, հաղթանակը անկասելի է, այս չարիքի իշխանությունը շուտով կկրի իր արժանի պատիժը...

Նարեկ Մանթաշյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը