Քաղաքական

04.09.2020 15:59


Քաղաքացիները, ովքեր կարանտինի շրջանում կխախտեն ինքնամեկուսացման ռեժիմը, կարող են հայտնվել ճաղերի հետևում

Քաղաքացիները, ովքեր կարանտինի շրջանում կխախտեն ինքնամեկուսացման ռեժիմը, կարող են հայտնվել ճաղերի հետևում

Կարանտինի պայմաններում մեկուսացման, ինքնամեկուսացման կամ անձնական պաշտպանության միջոցների կիրառման կանոնների խախտումը կտուգանվի 300-500 հազար դրամով կամ մինչև մեկ ամիս ժամկետով ձերբակալությամբ՝ մինչև 2 տարի կամ առանց դրա պաշտոններ զբաղեցնելու կամ գործունեության որոշակի տեսակով զբաղվելու իրավունքի զրկմամբ: Այս մասին ասվում է նախագծում, որը սեպտեմբերի 4-ին ներկայացրել է կառավարությունը ԱԺ-ում քննարկման ժամանակ:

Խոսքը, մասնավորապես, «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակաբանական անվտանգության ապահովման մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի մասին է: Այն դեպքում, եթե վերոնշյալ խախտումների պատճառով մարդու առողջությանը լուրջ վնաս է հասցվել կամ վարակվել է միանգամից մի քանի մարդ, խախտողին սպառնում է 500-700 հազար դրամի չափով տուգանք կամ ազատազրկում 1-3 ամիս ժամկետով կամ էլ ազատազրկում մինչև 2 տարի ժամկետով՝ մինչև 3 տարի կամ էլ առանց դրա պաշտոններ զբաղեցնելու կամ գործունեության որոշակի տեսակով զբաղվելու իրավունքի զրկմամբ: Միևնույն ժամանակ, եթե նշված գործողությունների պատճառով պատահաբար մահ է պատճառվել մարդուն, մեղավորին սպառնում է 2-4 տարվա ազատազրկում՝ մինչև 3 տարի կամ էլ առանց դրա պաշտոններ զբաղեցնելու կամ գործունեության որոշակի տեսակով զբաղվելու իրավունքի զրկմամբ:

Այս խորագրի վերջին նյութերը