Այսօր, ժամը 17:00-ի սահմաններում, Թբիլիսիի «Դեժա Վյու» ակումբում՝ ֆիլհարմոնիայի հարեւանությամբ, պայթյուն է եղել: Երեք մարդ վիրավորվել է, մեկը՝ զոհվել: Այս մասին դեպքի վայրից հայտնել է Վրաստանի առաջին ալիքի լրագրողը:
Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց:
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ներկայացուցչի խոսքով՝ շենքերից մեկը վերանորոգման փուլում էր, որի ընթացքում թթվածնի բալոնը պայթել է:
«Ըստ նախնական տեղեկությունների՝ շենքը վերանորոգման փուլում էր: Ենթադրաբար, թթվածնի բալոնը պայթել է՝ վնասելով երկու աշխատակցի, որոնք շտապօգնության մեքենայով շտապ տեղափոխվել են հիվանդանոց: Ցավոք, մեկ մարդ մահացել է: Պայթյունը հրդեհ չի առաջացրել»,-ասել է ծառայության ներկայացուցիչը:
Տեղում մոբիլիզացված են պարեկային ոստիկանությունը, հրշեջ-փրկարարական ջոկատները, շտապ օգնությունը: Կոստավա փողոցում երթեւեկությունը սահմանափակ է:
Վրաստանում պայթյուն է տեղի ունեցել, կա մեկ զոհ

Աղբյուրը՝ jnews.ge