Իշխանությունները սխալվում են, եթե կարծում են, որ այդ կերպով ռազմահայրենասիրություն են քարոզում. Վահան Բաբայանը՝ Աննա Հակոբյանի՝ զինվորական հանդերձանքով լուսանկարների մասին (տեսանյութ)
Հիշում եմ՝ մի քանի տարի առաջ զորավարժությունների ժամանակ զինվորական հագուստ էին հագել Հրանուշ Հակոբյանն ու Հասմիկ Պողոսյանը: Հիմա ու՞ր են այն երեսպաշտները, ովքեր ծաղրում էին այս կանանց, բայց այսօր՝ Աննա Հակոբյանի դեպքում լուռ են: Այս մասին Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է «Ադեկվադ» կուսակցության վարչության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի զինվորական հագուստով լուսանկարներին:
Տեր-Նակալյանի խոսքով՝ Տավուշյան մարտերի ժամանակ Աննա Հակոբյանը խաղաղություն էր քարոզում, հիմա ի՞նչ է ստացվում՝ նա պատերա՞զմ է քարոզում:
Դիտարկմանը՝ որ ժամանակին նույն Աննա Հակոբյանն ասում էր՝ վաճառենք զենքերը, Տեր-Նակալյանը նշել է. «Այս մարդիկ մոտ երկու տարի է՝ խաղաղություն էին քարոզում, ու երբ տեսան՝ դա չի անցնում, անցան մյուս ծայրահեղությանը»:
Ըստ Տեր-Նակալյանի՝ տպավորություն է, թե այս մարդիկ պատերազմի են պատրաստվում, բայց կարծես ամենևին էլ մտադրություն չկա հաղթել այդ պատերազմում:
Հաղորդման մյուս հյուրը՝ «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը կարծում է, որ յուրաքանչյուրն իր կյանքում պետք է անի այն, ինչն իրենն է, իրեն սազում է. «Երբ մարդ իր PR-ի համար անում է բաներ, որոնցից լուսանկարներ են հայտնվում համացանցում, դա դառնում է ծաղրի առարկա»:
Վահան Բաբայանի խոսքով՝ եթե իշխանության կարծիքով այսպիսի լուսանկարներով իրենք ռազմահայրենասիրություն են քարոզում, ապա սխալվում են. «Ձեզ չի սազում նման բան, մի՛ արեք: Երկու տարի առաջ ժողովուրդն այսպիսի լուսանկարների համար է՞ր նրանց իշխանության բերում»:
Անդրադառնալով ներքաղաքական օրակարգային հարցերին՝ Վահան Բաբայանն ասել է. «Երբ ընդդիմադիրներով սկսում ենք խոսել, մարդկանց մոտ տպավորություն է, որ մենք ծախված ենք, այդ մարդիկ չեն ընկալում, որ հասարակությունում կան մարդիկ, ովքեր այլևս չեն ընդունոմ այս իշխանությանը»:
Վահան Բաբայանի համոզմամբ՝ այլևս օրակարգ պիտի ձևավորվի Երևանի ու մարզերի փողոցներում, ոչ թե խոսքով:
Կոնստանտին Տեր-Նակալյանն էլ նշում է, որ 2018թ.-ին Նիկոլ Փաշինյանը ոչ թե վարչապետ ընտրվեց, այլ՝ փրկիչ. «Այդ ժամանակից ի վեր՝ ընդդիմադիրների օրակարգն այն էր, որպեսզի Նիկոլ Փաշինյանին դարձնեն սովորական մահկանացու քաղաքացիների աչքերում, որը կարծում եմ՝ ընդդիմադիրները հրաշալի են իրականացրել»:
Հաղորդման հյուրերը վստահեցնում են, որ լայքերի ու ստատուսների ժամանակն արդեն անցել է, մարդիկ պետք է դուրս գան փողոց:

Աղբյուրը՝ tert.am