Կարծիք

07.09.2020 14:34


105 մլն դոլար պարգևավճարները հե՞չ, Աննայի 5.5 մլն դոլարանոց ժամացույցը մե՞ջ

105 մլն դոլար պարգևավճարները հե՞չ, Աննայի 5.5 մլն դոլարանոց ժամացույցը մե՞ջ
Երեկ և այսօր հայաստանյան շատ լրատվամիջոցների ամենաընթերցված նյութից տեղեկացնում ենք, որ, ըստ որոշ տեղեկությունների Աննա Հակոբյանը հանգստի ժամանակ կրել է 5.5 մլն դոլարի արժողությամբ Patek Philippe ժամացույց:
Մեծ աղմուկ է բարձրացել այս նյութի հրապարակումից հետո: Նիկոլական օգտատերերը գրում են, որ «շատ էլ լավ է արել, որ հագել է, չուզողների աչքն էլ հանել է» (անկեղծ ասած նման բաներ գրողներից ոչ բոլորն են ֆեյք!!!), իսկ մույս մասն էլ գրում են, որ «ինչպե՞ս կարելի է նման ծանր իրավիճակում այսպիսի ճոխություններ թույլ տալ… »:

Լավ, ես ամեն ինչ հասկանում եմ.... բայց մարդիկ մի քիչ ֆայմ ու ադեկվատություն պետք է ունենան: Ժողովուրդ, 2019 թ.-ին պետական պարգևավճարները կազմել են 105 մլն ԱՄՆ դոլար: Սա պաշտոնապես հաստատված փաստ է: Սրա մասին դուք չեք խոսում, չեք խոսում նաև նրա մասին, որ նախարարը թոշակառուից պաշտոնապես 34 անգամ ավելի շատ գումար է ստանում, բայց ահա մի ստատուս որում ներկայացված տվյալները պետք է հաստատվեն ձեզ համար «դարի բացահայտումն է դարձել»:

Ես չգիտեմ Աննա Հակոբյանը իսկապես 5.5 մլն դոլարի ժամացույց է կրևում թե ոչ, բայց ես գիտեմ, որ թոշակառուների կենսաթոշակը ընդհամենը 3500 դրամով բարձրացած իշխանությունը ինքն իրեն 105 մլն դոլարով պարգևատրել է:
Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը