Պահանջում ենք, որ հենց վարչապետը գա մեզ հետ հանդիպի, մի լուծում տա, իսկ եթե չգա, դա արհամարհանք կլինի իր ժողովրդի նկատմամբ. ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացի (տեսանյութ)
Մենք բոլորս հավաքված պահանջում ենք, խնդրում ենք, որ պարոն վարչապետը գա, հանդիպենք, և ինչ-որ լուծում մեզ առաջարկի, կամ ասի՝ ժողովուրդ, գնացեք տներով, ես ձեզ չեմ օգնելու, կամ ասի` բանակցում ենք. այս մասին կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիներից Արթուր Ոսկանյանը:
«Մենք տարբեր մարդկանց հետ ենք հանդիպել՝ նախարարի, պատգմավորների, ոչ մի առաջընթաց չկա, մենք խնդրում ենք պարոն վարչապետին, 10 րոպեով թող գա, ինչ-որ հույս տա, մենք ԵԱՏՄ անդամ ենք, չէ՞, տեղաշարժի առավելություն ունենք, կորոնավիրուսի թվերն իջել են, ինչո՞ւ լուծում չի լինում: Թող ինքը իջնի, մեզ էլ ոչ ոք չի հետաքրքրում: Մեզ ասում են` սպասեք, ինչքա՞ն սպասենք: Ասում ենք՝ ընտանիքները բաժանվել են, ասում են՝ թող էնտեղ մնացածները գան, եթե գան, կարո՞ղ են նրանց այն եկամուտն ու աշխատավարձը տան, ինչ-որ Ռուսաստանում են ստանում, իհարկե, ոչ»,-ասաց նա:
Նա, դիմելով վարչապետին, ասաց. «Պարոն վարչապետ, էսքան մարդ խնդրում է հանդիպում, ես այսօր կանգնած եմ այստեղ, Ձեր շարժմանն էլ եմ մասնակցել, սատարել եմ Ձեզ, հիմա մենք խնդրում ենք մեկ լուծում՝ կա'մ սահմանները բացվի, կա'մ ինչ-որ տրանզիտ ճանապարհ լինի, իսկ եթե չգա, դա ընդամենը արհամարհանք կլինի իր ժողովրդի նկատմամբ»,-ասաց նա:

Աղբյուրը՝ tert.am