«Լուսավոր Հայաստանի» պատգամավորները մասնակից են դարձել ապօրինի ներխուժմանը. «Լիդիան Արմենիա» (տեսանյութ)
«Լիդիան Արմենիան» արդեն տեղեկացրել է, որ անցած գիշերվա ընթացքում, ականատեսների պնդմամբ, ոչ սթափ վիճակում գտնվող ապօրինություն իրականացնող խմբավորումը ներխուժել է Ամուլսարի տարածք, քարեր շպրտել, հայհոյանքներ ու սպառնալիքներ տեղացել տարածքում գտնվող համայնքի բնակիչների, «Լիդիանի» աշխատակիցների հասցեին։
Նախորդ օրն այս խմբավորման անդամներին այցելել են ԼՀԿ պատգամավորները։ Հայտնի չէ, թե ինչ են խոստացել ապօրինություն իրականացնող խմբավորման անդամներին ԱԺ պատգամավորները, բայց հենց նույն գիշերն այս խմբավորումը հարձակում է գործել։
Ընդհանրապես, երկու տարի համայնքը վախի մթնոլորտում պահող խմբավորման սանձարձակ պահվածքը, մեր գնահատմամբ, ոչ միայն պատկան մարմինների հանդուրժողականության, այլ նաև այս ապօրինությունն այս կամ այն կերպ խրախուսող օրենսդիր մարմնի ներկայացուցիչների վարքագծի հետևանք է։ Պատգամավորներից ոմանք արդեն երկու տարի հրապարակային խրախուսում են ապօրինությունը` դրանով անպատժելիության անուղղակի խոստում տալով հանցավոր խմբավորման անդամներին։
Թերևս հատկանշական է, որ խմբավորման անդամները երեկ հենց պատգամավորների հետ հանդիպումից հետո գիշերը հարձակում են գործել` սպառնալով տարածքում գտնվող համայնքի բնակիչներին։ Այսօր ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը կասկածի տակ է դրել «Լիդիանի» պահնորդների՝ իրենց «հանդիպումը» նկարահանելու օրինականությունը։ Ցավում ենք, որ օրենսդիր մարմնի ներկայացուցիչները նույնիսկ հարկ չեն համարել այցից առաջ պարզելու, որ ապօրինություն իրականացնողների հետ հանդիպել են հենց «Լիդիանի» օրինական տիրապետության տակ գտնվող տարածքում, ըստ էության՝ մասնակից դառնալով ապօրինի ներխուժմանը։ Այդ տարածքում «Լիդիանը» կարող է և՛ նկարահանել, և՛ տարածել ապօրինի ներխուժած անձանց գործողությունների տեսագրությունը։
Տեսանյութում՝ ԼՀԿ պատգամավորների «բանակցությունները» ապօրինություն իրականացնողների հետ, և դրան հաջորդած ապօրինություն իրականացնողների հարձակումը։
Ապօրինությունը խրախուսող ԱԺ պատգամավորները, կարծում ենք, ստանձնում են համայնքի բնակիչների հանդեպ այս խմբավորման կողմից կատարվող ցանկացած ոտնձգության պատասխանատվությունը։

«Լիդիան Արմենիա»