Քաղաքական

07.09.2020 17:03


Դատարանն Արա Բաբլոյանին թույլատրեց որոշ ժամանակով մեկնել երկրից (տեսանյութ)

Դատարանն Արա Բաբլոյանին թույլատրեց որոշ ժամանակով մեկնել երկրից (տեսանյութ)

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Հարություն Մանուկյանի բավարարեց Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի պաշտպան Արամ Վարդևանյանի միջնորդությունը. Արա Բաբլոյանը կարող է որոշ ժամանակով մեկնել երկրից։

Ներկայացված միջնորդության դեմ գործով մեղադրող դատախազը չառարկեց։

Նիստը նախագահող դատավորն ասաց, հաշվի առնելով Արա Բաբլոյանի անձը, նրա կապը Հայաստանի Հանրապետության հետ, ինչպես նաև զբաղեցրած պաշտոնը՝ թույլատրում է նրան նշված ժամանակահատվածով նշված վայր մեկնել և վերադառնալ։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արա Բաբլոյանը 2018թ․ հանդիսանալով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը, մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք։

Նշենք, որ Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ և 314-րդ հոդվածի 1-ին մասերով։

Այս խորագրի վերջին նյութերը