Քաղաքական

07.09.2020 17:29


Կա օրինական ուժի մեջ մտած դատական ակտ՝ մարտի 1-ին եղել է թալան և զանգվածային անկարգություն, դժգոհողները կարող են դիմել դատավոր Մնացական Մարտիրոսյանին․ Ալեքսանդր Կոչուբաև

Կա օրինական ուժի մեջ մտած դատական ակտ՝ մարտի 1-ին եղել է թալան և զանգվածային անկարգություն, դժգոհողները կարող են դիմել դատավոր Մնացական Մարտիրոսյանին․ Ալեքսանդր Կոչուբաև

«Մարտի 1»-ի գործով տուժողների իրավահաջորդներն ասելիք չունեն, ուստիև չեն ներկայանում դատական նիստերին,-այսօր հայտարարել է սևազգեստ մայրերի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

Հիշեցնենք՝ որ «Մարտի 1»-ի գործով տուժողների իրավահաջորդները դատական հայց են ներկայացրել՝ ընդդեմ Մարգարիտա Խաչատրյանի և Սաթենիկ Խլղաթյանի՝ զրպարտության և վիրավորանքի համար։ Մասնավորապես՝ հայցի պատճառ է դարձել Մարգարիտա Խաչատրյանի ն հայտարարությունն առ այն, որ կառավարությունը 30 մլն դրամ է տրամադրում «Մարտի 1»-ի իրադարձությունների ժամանակ խանութների թալանին և անկարգությունների մասնակիցներին, իսկ հայրենիքի սահմանները պաշտպանող զոհված զինծառայողների հարազատներին՝ ոչ։ Հայցադիմումը ներկայացնելուց հետո, սակայն հայցվորը չի ներկայանում նիստերին. Արդեն 3-4 նիստ է, ինչ չի կայացել՝ հայցվոր կողմի բացակայության պատճառով։ Ալ.Կոչուբաևը կարծում է, որ հայցադիմումը ներկայացվել է ներկայացվելու համար։

«Կա օրինական ուժի մեջ մտած դատական ակտ՝ մարտի 1-ին եղել է թալան, իմ վստահորդները միայն վերարտադրել են դա։ Կա դատական ակտ, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյանը և այլոք կազմակերպել են զանգվածային անկարգություններ և թալան»,-նիստից հետո հայտարարեց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

Նրա խոսքով՝ չպետք է նեղվել մեր պատմությունից, իսկ պատմականորեն արձանագրված և դատավճռով ամրագրված երևույթին անվանենք՝ թալան, դրանից որևէ մեկը չպետք է վատ զգա, վիրավորվի։

«Եթե այդ իրադարձությունների որակումից որևէ մեկը դժգոհ է, թող դիմեն Մնացական Մարտիրոսյանին, իր կայացրած դատավճիռն է, թող ներկայանան Մնացական Մարտիրոսյանից»,-նշեց Կոչուբաևը։

Մանրամասները՝ pastinfo.am-ի տեսանյութում

Այս խորագրի վերջին նյութերը